Խոշոր հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Վալոնիա տարածաշրջանի մայրաքաղաք Նամյուրի քաղաքապետարանի շենքի մեծ մասը։ Հրշեջները շարունակում են պայքարել կրակի տարածման դեմ։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ, չի բացառվում նաև հրկիզումը։
Այս մասին կիրակի օրը հայտնել է Բելգիայի փոխվարչապետ Մաքսիմ Պրևոն, որը պաշտոնապես շարունակում է մնալ Նամյուրի քաղաքապետը։ Նա հավելել է, որ քաղաքապետի պարտականությունները կատարող Շառլոտա Բազելերը գիշերը գործարկել է արտակարգ իրավիճակների արձագանքման քաղաքային ծրագիրը և համակարգում է ծառայությունների աշխատանքը։
Հրդեհը լուրջ վնաս է հասցրել քաղաքային վարչակազմին. ոչնչացվել են քաղաքացիների սպասարկման տարածքները, քաղաքային խորհրդի նիստերի դահլիճը, տարբեր ծառայությունների փաստաթղթերը։ Տեղեկատվական համակարգերն ու սերվերները չեն գործում։ Հարյուրավոր համայնքային ծառայողներ կարող են մնալ առանց աշխատատեղերի։
Պրևոյի գնահատմամբ, շենքի վերականգնման համար տարիներ կպահանջվեն։ Առաջիկա օրերին քաղաքային իշխանությունները պետք է ժամանակավոր տարածքներ գտնեն և կազմակերպեն ծառայությունների աշխատանքն արտակարգ պայմաններում։ Միաժամանակ հույսեր են կապում փաստաթղթերի թվային պատճենների հետ, որոնք հնարավոր է՝ պահպանված լինեն։
Պրևոն բնակիչներին կոչ է արել հետևել քաղաքային իշխանությունների պաշտոնական հաղորդագրություններին և հայտարարել, որ հրդեհից հետո վերականգնվելու համար Նամյուրին տարածաշրջանի ֆինանսական աջակցությունը կպահանջվի։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test