Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ումի՞ց վախենան, ես վախ սփռողի դեմք ունե՞մ». Շիրակի մարզպետ aravot.am aravot.am

time
«Ումի՞ց վախենան, ես վախ սփռողի դեմք ունե՞մ». Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, որն այս պահին գտնվում է Ամասիայում, պատասխանելով «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու, ՔՊ-ի շարքերից հեռացած Սամվել Ղարիբյանի այն քննադատությանը, թե ընտրողների վրա ճնշումներ են գործադրում, վախի մթնոլորտ են ստեղծում` ստիպելով ընտրել իշխանական թեկնածու Ջեմմա Հարությունյանին, ասաց.«Ինքը երկար տարիներ մեզ հետ ընտրություններ անցկացնելու փորձ ունի, թող հետ գնա, հիշի Ազգային ժողովի ընտրությունները, ճնշումներ եղե՞լ են այդ ժամանակ մարզային իշխանությունից, ինքը շտաբի պետն է եղել, բնականաբար չեն եղել»։

Դավիթ Առուշանյանը նշում է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ճնշումներ չեն եղել, դրանք, այսպես ասած, չեն էլ աշխատում. քաղաքացիներն ազատ են իրենց ընտրության մեջ, և այս քննադատությունը իրենց գալիք պարտությունը արդարացնելու ձև է։ «Ումի՞ց վախենան, ես վախ սփռողի դեմք ունե՞մ։ Մարզային իշխանությունը վախ ինչո՞ւ պիտի սփռի, սա ո՞ր դարն է»,-ասում է Դավիթ Առուշանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test