Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ու ո’չ մի սահմանադրական հանրաքվե, ո’չ մի խաղաղության պայմանագիր չի կարող խոչընդոտել հեգեմոնի վերածվող Ադրբեջանին. Արա Պողոսյան azg.am azg.am

time
Ու ո’չ մի սահմանադրական հանրաքվե, ո’չ մի խաղաղության պայմանագիր չի կարող խոչընդոտել հեգեմոնի վերածվող Ադրբեջանին. Արա Պողոսյան

Միջազգային հարաբերությունների ոսկե կանոնն ասում է.

«Ուժերի հավասարակշռությունը խաղաղության միակ երաշխիքն է։ Ուժերի հավասարակշռության խախտումը պատերազմի գլխավոր երաշխիքն է»:

Պետականագիտության տեսանկյունից իմ կարծիքով սրանից ավելի կարևոր բանաձև գոյություն չունի անարխիկ աշխարհում։

Եթե ընդունենք, որ պետության ռացիոնալ շահը նրա գոյության ապահովումն է և ազդեցության ստեղծումը, ապա պետության գոյության ռացիոնալ հրամայականը հարևանների կամ հիմնական ախոյանների (ուզում է անցյալ, ուզում է ապագա) հետ հավասարակշռություն հաստատելը միակ ռացիոնալ գործողությունն է։

Դեռևս հնագույն հնդկական ռազմավարական միտքը ասում էր. «Պետության բոլոր հարևանները պոտենցիալ թշնամիներ են, իսկ հարևանների հարևանները` պոտենցիալ դաշնակից»: Այս տեսությունը, որն արտացոլվել էր հնդկական հնագույն ռազմավարագետ Կաուտիլիայի Արթհաշաստրայում, առավել հայտնի է որպես Մանդալայի տեսություն։ Այս տեսության ֆունդամենտալ գաղափարը թերևս այն է, որ բոլոր հարևանները միշտ կիսելու բան ունեն, հետևաբար հավասարակշռություն հաստատելու համար պետք է դաշնակցես նրանց հետ, ովքեր կիսելու բան ունեն քո հարևանների հետ։

Ի դեպ` հայ-հնդկական հարաբերությունների ներկա փիլիսոփայությունն հիմնված է հենց Մանդալայի փիլիսոփայության վրա։

Ուստի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունը ոչ մի առնչություն չունի խաղաղության հետ, այն չի կարող ստեղծել հավասարակշռություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ ընդհակառակը` այն տալիս է առավելություն Ադրբեջանին նարատիվային պատերազմում։ Վերջինս պահպանում է հղումը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը` դրանով հավակնությունների դաշտ պահելով ՀՀ ցանկացած տարածքի նկատմամբ, միաժամանակ Հայաստանին սահմանադրա-իրավական հարթության մեջ զրկում է նարատիվային հակազդման հնարավորությունից։

Սա վտանգավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խորացող հավասարակշռության խախտման համատեքստում։ Ռազմական, տեխնոլոգիական, դաշնակցային, տնտեսական, քաղաքական, ինչպես նաև ներքին համախմբման տեսանկյունից բոլոր առումներով Հայաստանին գերազանցող Ադրբեջանին Հայաստանի հետ կոնֆրոնտացիան ձեռնտու է լինելու այս կամ այն աշխարհաքաղական հարմար պահին, և նա դրանից օգտվելու է, քանի դեռ շահ ստանալու հնարավորություն կլինի։

Ու ո’չ մի սահմանադրական հանրաքվե, ո’չ մի խաղաղության պայմանագիր չի կարող խոչընդոտել հեգեմոնի վերածվող Ադրբեջանին։

Չեն օգնի նաև Վաշինգտոնը, Փարիզը, Բրյուսելը ու ո’չ էլ Մոսկվան։ Նրանցից յուրաքանչյուրը փորձելու է սեփական շահը գտնել, ճիշտ այնպես, ինչպես համոզում էին Արցախի հարցում նշաձող իջեցնել` օգնության դիմաց…

ԵՒ միայն միջազգային հարաբերությունների ոսկե կանոնը. «Ուժերի հավասարակշռությունը խաղաղության միակ երաշխիքն է։ Ուժերի հավասարակշռության խախտումը պատերազմի գլխավոր երաշխիքն է»:

Արա Պողոսյան, քաղաքագետ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test