Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչո՞ւ են մարդիկ հիվանդանում գրիպի դեմ պատվաստումից շաբաթներ անց. մասնագետի պարզաբանումը sputnik sputnik

time
Ինչո՞ւ են մարդիկ հիվանդանում գրիպի դեմ պատվաստումից շաբաթներ անց. մասնագետի պարզաբանումը
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվ փուլում հիվանդանում են նաև գրիպի դեմ պատվաստված անձինք։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը։
Նրա խոսքով` Հայաստանում մարդիկ պատվաստվում են գրիպի միայն 3 մանրէահիմքի դեմ, բայց շրջանառվում են նաև այլ մանրէահիմքեր, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակը։
Մասնագետը վստահ է, որ եթե մարդը մի տարի պատվաստվում է, անպայման զգում է դրա արդյունավետությունը, և հաջորդ տարի ավելի մեծ հաճույքով է գնում պատվաստման։ Պատվաստումից հետո հնարավոր է առաջին 4 շաբաթում հիվանդանալ, քանի որ իմունիտետը ձևավորվում է պատվաստումից 4 շաբաթ հետո։ Իսկ եթե մարդը ամեն դեպքում հիվանդացել է սուր շնչառական որևէ վարակով, ավելի մեծ է հավանականությունը, որ ավելի թեթև կտանի և շուտ կլավանա։
«Եթե մարդը չի նմուշառվում և հիվանդությունը լաբորատոր հաստատում չի ստանում, զուտ կլինիկորեն դժվար է ասել՝ դա գրիպ է, թե ադենովիրուսային, ռինովիրուսային կամ ռեսպիրատոր-սինցիտիալ վարակ։ Այս պատճառով ընդհանրական տերմինով ասում ենք` սուր շնչառական վարակներ»,–ասաց Տեր-Ստեփանյանը։
Նրա խոսքով` Եվրոպայում հատկապես հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին բավականին բարձր է եղել կորոնավիրուսի տարարտեսակ շտամների ակտիվությունը։ 65–ից բարձր տարիքի բուժառուները հոսպիտալացվել են։
Հարցին` արդյոք այլևս կորոնավիրուսից մահացության դեպքեր չեն լինում, թե ուղղակի արդեն քիչ է խոսվում դրանց մասին, համաճարակաբանը նշեց, որ կորոնավիրուսից մահացության ցուցանիշն այժմ 1 %-ից էլ ցածր է, կազմում է 0,4- 0,5 %:
Ե՞րբ կարող է գրիպի նոր ագրեսիվ շտամը սպառնալ ԵԱՏՄ երկրներին
«Այդ ցուցանիշը բարձր մահաբերություն չի համարվում, դրա համար առանձնահատուկ չեն նշվում մահվան դեպքերը, բայց մահվան դեպքեր իհարկե լինում են»,–ասաց նա։
Մասնագետը խորհուրդ է տալիս ինչպես գրիպի, այնպես էլ սուր շնչառական վարակների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել։
«Տարիքի հետ մարդը սկսում է իր օրգանիզմն ավելի լավ ճանաչել, և կան սիմպտոմներ, որոնք անտեսել և ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի։ Տարածված սիմպտոմներից են բարձր ջերմությունը, շնչառության դժվարացումը, ձգձգվող նոպայաձև հազը, որոնց դեպքում պետք է անմիջապես դիմել բուժօգնության։ Հատկապես սպեցիֆիկ պրեպարատների` հակավիրուսայինների և հակաբակտերիալների ինքնուրույն կիրառումը բավականին խնդրահարույց է։ Դա բերում է նրան, որ հետագայում, երբ իսկապես պետք է լինում այդ պրեպարատների օգտագործումը, դրանք դառնում են արդեն անարդյունավետ։ Նույնը կարող եմ ասել նաև իմունոխթանիչների մասին, որոնք ակտիվ գովազդվում են, և մարդիկ ինքնուրույն ձեռք են բերում և խմում»,–ասաց նա։
Տեր–Ստեփանյանը հորդորում է հիշել, որ նման պրեպարատներն ունեն հակացուցումներ և դրանց չարաշահումից կարող են ի հայտ գալ թաքնված խնդիրներ։
Վիրուսներից խուսափելու համար համաճարակաբանը խորհուրդ է տալիս պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, հետևել շնչառական հիգիենային, այսինքն` եթե նկատում են սիմպտոմներ, տանից դուրս չգալ և հեռավորություն պահել մյուսներից, անհրաժեշտության դեպքում կրել դիմակ և օճառով լվանալ ձեռքերը։
Երբ պաշտպանվել սեզոնային գրիպից. նախարարը մանրամասնում է
«Սրանք էլեմենտար բաներն են, որ կարող են նվազեցնել և՛ հիվանդացությունը, և՛ անձի անհատական պաշտպանությունը»,–ասաց նա։
Տեր–Ստեփանյանը հիշեցրեց, որ երեխաները սուր շնչառական վարակների հանդեպ ավելի խոցելի են, ուստի ծնողները մշտապես պետք է կապ պահեն տեղամասային պոլիկլինիկայի բժշկի հետ։ Հիվանդ երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ ուղարկել ուղղակի չի կարելի։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test