Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արտաշարում ՔՊ-ի վստահված անձինք ընտրողներին դիմավորում էին ընտրատեղամասի մուտքի մոտ. Hetq.am news.am news.am

time
Արտաշարում ՔՊ-ի վստահված անձինք ընտրողներին դիմավորում էին ընտրատեղամասի մուտքի մոտ. Hetq.am

Hetq.am-ը գրում է. «Բաղրամյան համայնքի Արտաշար գյուղում ընտրատեղամասի դիմաց կանգնած էին վարչական ղեկավար Նարեկ Օհանյանն ու նրա հայրը՝ Մանվել Օհանյանը։ Մինչև համայնքների խոշորացումը Մանվել Օհանյանը եղել է Արտաշարի համայնքապետը։

Ավագանու ընտրությունների քվեարկությունն անցկացվում է գյուղի մանկապարտեզի շենքում։ Հայր ու որդի Օհանյանները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձինք են, սակայն իրենց աշխատանքն իրականացնում էին ոչ թե քվեարկության սենյակում, այլ ընտրատեղամասի մուտքի մոտ։ Նրանց էին մոտենում ընտրողները, ողջունում, ապա մտնում քվեարկության։

Արտաշարում ընտրելու իրավունք ունի 640 քաղաքացի։ Քվեարկության ակտիվությունը ցածր էր․ օրինակ՝ ժամը 12։00-ի դրությամբ ընտրատեղամաս էր այցելել ընդամենը 37 ընտրող։

Ընտրողների ցածր ակտիվության պայմաններում վարչական ղեկավար Նարեկ Օհանյանը հեռախոսով կապ էր հաստատում քաղաքացիների հետ՝ հորդորելով նրանց գալ և մասնակցել քվեարկությանը։

Ընտրողներից մեկը կատակեց, որ մանկապարտեզում ավելի տաք է, վարչական ղեկավարը դրա համար է այնտեղ եկել»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test