Քանի դեռ ձեր քվեն հանրության համար բաց հարց է, իսկ հավատացեք, որ բաց է մնալու քանի էս մակարադակի վրա է , ապա Փաշինյանը կարող է հենց այդ անորոշությունն օգտագործել և մեծ հաշվով դա է անում: Բավական է ակնարկել, թե ընդդիմությունից ինչ-որ մեկը կարող է կողմ քվեարկել, և արդեն բոլորը քննարկում են՝ ո՞վ, քանի՞ հոգի, ի՞նչ պայմանով։ Ներսում սկսվում են կասկածները, դրսում՝ ենթադրությունները, իսկ ՔՊ-ն շահում է ժամանակ և խուսափում իր օրակարգի մասին հարցից։
Բաց քաղաքականություն արեք հենց անմիջականորեն ձեր ընտրողների հետ ոչ միայն ֆրակցիոն ղեկավարության հայտարարությունների միջոցով: Հենց այստեղ է ժամանակակից քաղաքական վարքի և ուղիղ հաղորդակցության ուժը։ Երբ յուրաքանչյուրդ ձեր անունից հրապարակավ ասում եք՝ ինչպես եք քվեարկելու, «ընդդիմությունից ձայներ կլինեն» ակնարկն արդեն կարելի է ստուգել։ Փաշինյանն այդ դեպքում ստիպված է կա՛մ անուն տալ և առերեսվել այդ պատգամավորի հրապարակային խոսքին, կա՛մ ընդունել, որ անհրաժեշտ ձայները չունի և անցնի առաջ: Դա նաև շատ կօգնի ձեր ֆրակցիաների ղեկավարությանը:
Ինչպիսին էլ լինեն ձեր խմբակցության ներսում տրամադրություններն ու միմյանց տված հավաստիացումները, դուք հանրային քաղաքական գործիչներ եք։ Ձեր ընտրողի հետ պետք է խոսեք ավելի հաճախ ու ավելի ուղիղ, քան իրար հետ։ Երբ ձեր դիրքորոշումը բոլորը լսում են հենց ձեզնից, ներթիմային կասկածներն էլ կորցնում են իրենց հիմքը։
Վերցրե՛ք հեռախոսը, մտե՛ք ուղիղ եթեր և յուրաքանչյուրդ ձեր անունից ասե՛ք մեկ նախադասություն, ինչը կփակի ողջ մեդիադաշտը:
«Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ ստանձնելով ինձ և իմ խմբակցությանը վստահված ձայների համար քաղաքական պատասխանատվությունը, հրապարակավ հայտարարում եմ, որ որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն»։
Այսքանը: Կապ չունի՝ քանի անգամ են ձեր փոխարեն ասել դա։ Դո՛ւք ասեք։ Կրկին ասեք: Մանդատը ձերն է, և ձեր քվեի համար ընտրողին դուք եք պատասխան տալու։
Փակե՛ք ձեր քվեի հարցը և գնդակը թողե՛ք ՔՊ-ի դաշտում։ Թող Փաշինյանը պատասխանի, թե ինչո՛ւ է Հայաստանի Սահմանադրության հարցը կապում Բաքվի առաջադրած պայմանի հետ, ոչ թե առաջանցիկ հավաստիացումներ տա հանրությանը, որ իր օրակարգը լուծելի է ձեր հաշվին:
Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test