Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչո՞ւ է ասպիրինը վստանգավոր երեխաների համար, ե՞րբ է պետք իջեցնել ջերմությունը 168.am 168.am

time

Սուր շնչառական վարակները ներառում են տարբեր հիվանդություններ, որոնք հարուցվում են մի շարք վիրուսների և բակտերիաների կողմից: Վիրուսային վարակներից առավել տարածված են գրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսային (RSV), ռինովիրուսային, կորոնավիրուսային, ադենովիրուսային և այլ վարակները: Դրանք համընդհանուր տարածված հիվանդություններ են, որոնք կարող են ազդել բոլոր տարիքային խմբերի վրա։ Կանխարգելման, առաջացրած բարդությունների մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Ամբուլատոր կլինիկայի ղեկավար, վարակաբան Ռուբեն Գրիգորյանի հետ։

Ինչո՞ւ է ասպիրինը վստանգավոր երեխաների համար, ե՞րբ է պետք իջեցնել ջերմությունը

– Ի՞նչ են իրենցից ներկայացնում սուր շնչառական վարակները, և որո՞նք են տարածման ուղիները։

– Սուր շնչառական վարակները մի խումբ վարակիչ հիվանդություններ են, որոնք ունեն իրենց բնորոշ ախտանշանները՝ հիմնականում շնչառական ուղիների ախտահարմամբ։ Փոխանցվում են օդակաթիլային եղանակով։

– Բոլոր վարակների դեպքում ախտանշանները նո՞ւյնն են։

– Մեր ազգաբնակչության մեջ տարածված տերմին կա՝ «գրիպ» եմ ընկել։ Իրականում տարբերակել հնարավոր է, երբ դու մասնագետ ես։ Կապ ունի, թե հազը ե՞րբ է սկսվել, քանի՞ օր է տևել, և այլն։ Երբեմն կարիք էլ չկա տարանջատելու, թե սուր շնչառական ո՞ր վարակի հետ գործ ունենք։

– Երբեմն ասում են, որ երբ աչքերը կարմրած են՝ ադենովիրուս է, իսկ գրիպի դեպքում աչքերում ցավ կա. այդպե՞ս է։

– Ճիշտ է՝ աչքերի կարմրածություն, այտուցվածություն, բայց, եթե մասնագիտորեն պատասխանեմ հարցին, ապա միակողմանի արցունքահոսություն, քթահոսություն, որը մի քանի օր հետո կարող է մյուս աչք տեղափոխվել և մյուս կողմից լինի քթահոսության։ Հետագայում կարող է լինել բրոնխիտի զարգացում։ Դրանք ադենովիրուսին բնորոշ ախտանշաններ են։

Չնայած արցունքահոսություն, աչքերի կարմրածություն կարող է դիտվել նաև այլ շնչառական վարակների դեպքում։

Իսկ գրիպի ժամանակ ակնագնդերի ցավ, արտահայտված գլխացավ, մկանացավեր են լինում, քթահոսություն, արցունքահոսություն պարտադիր չէ։ Ժողովուրդն ասում է՝ չոր գրիպ, դա առավել բնորոշ է գրիպ հիվանդությանը։

– Ինչպե՞ս տարբերակել մրսածությունը և գրիպը՝ իրարից։

– Մրսածությունն ախտանշանների խումբ է։ Ի՞նչ ենք հասկանում՝ մրսածություն ասելով․ փռշտոց, քթահոսություն, թեթև հազ։ Կարող է լինել և՛ ադենովիրուսի, և՛ պարագրիպի ժամանակ։

– Ամեն տարի ասում են, որ գրիպի այս կամ այն ենթատեսակն է տարածված։ Այսինքն, այդ տեսակներն ամեն տարի փոփոխվո՞ւմ են։

– Ամեն տարի փոփոխվում է, ավելին, գրիպի դեմ վակցինայի նոր տեսակ է արտադրվում՝ կանխատեսելով, որ հաջորդ տարի ինչ մուտացիաներ կարող են լինել, և կանխատեսվող 4-5 ենթատեսակի դեմ արտադրվում է վակցինան։

Ինչո՞ւ է ասպիրինը վստանգավոր երեխաների համար, ե՞րբ է պետք իջեցնել ջերմությունը

– Գրիպի բարդություններն ինչի՞ կարող են հանգեցնել․ հնարավո՞ր է այլ օրգան-համակարգերի վնասում։

– Եթե ունենք բաց թողած դեպք, քրոնիկ հիվանդներ, որոնք հակված են ավելի ծանր տանել գրիպը, բնականաբար, դիտվելու է բարդություն, օրինակ, շնչառական օրգանների, հայմորյան ծոցի, քթի հարակից խոռոչների դեպքում։ Հնարավոր է բրոնխիտ, երկրորդային բակտերիալ թոքաբորբ, միոկարդիտ, ինֆեկցիոն տոքսիկ շոկ։ Ծանր դեպքերում՝ անգամ սեպսիս։

– Գրիպի դեպքում մարդիկ հաճախ ջերմիջեցնող դեղորայք են օգտագործում, սակայն մասնագետներն ասում են՝ պետք չէ շտապել։ Ո՞ր դեպքում է պետք օգտագործել դեղորայք։

– Ջերմություն ասելով՝ բժիշկները հասկանում են 38, 38․5 աստիճանը։ Մինչև դա ժողովրդի համար էլի ջերմություն է, ասում են՝ 37․5 է։ Բայց դա ջերմություն չէ ու խորհուրդ չի տրվում այդ ժամանակ ջերմիջեցում կատարել։

Երեխաների դեպքում ջերմությունն իջեցնելիս թող խուսափեն ասպիրինից, որովհետև այն կարող է վիրուսային ծագման ջերմությունների դեպքում շատ լուրջ բարդությունների հանգեցնել։ Զարգանում է Ռեյի համախտանիշ՝ կարող է լինել գլխուղեղի ախտահարում, այտուց։

Կարևոր է այս ընթացքում առատ հեղուկների օգտագործումը։ Բոլորս էլ անցել ենք այն էտապը, որ ասում էին՝ լավ ծածկենք վերմակով, որ քրտնեն, ու ես միշտ «Նեսոյի քարաբաղնիսը» հեքիաթն եմ օրինակ բերում, որ պետք չէ այդպես անել։ Ինչպես հիվանդին հարմար է՝ թող այդպես հագնվի։ Չենք հասցնի այնքան հեղուկ տալ հիվանդին, որ այդքան քրտնելուց հետո վերականգնվի։ Իսկ մենք քրտնելով՝ ի՞նչ ենք անում․ հեղուկը դուրս ենք բերում, անոթները լայնացնում ենք ու, կոպիտ ասած՝ նախաշոկային վիճակի կարող ենք բերել բուժառուին։

– Գրիպի դեպքում որքանո՞վ են վտանգավոր հակաբիոտիկները։

– Օրդինատուրայում սովորելիս, երբ ուզում էիր բուժառուին հակաբիոտիկ նշանակել՝ պետք է քո ղեկավարի մոտ երկար ու լուրջ հիմնավորում ներկայացնեիր։ Միշտ չէ, որ ստացվում էր։ Օրինակը բերեցի, որպեսզի հասկանան, որ հակաբակտերիալ միջոցները ոչ ջերմիջեցնող միջոցներ են։ Դրանք կոնկրետ բակտերիալ վարակի դեմ են։

Անդրադառնանք գրիպին. այն վիրուսային վարակ է ու ունի իր հստակ բուժումը։

– Ջերմության դեպքում հաճախ փորձում են սպիրտով շփել մարմինը՝ փորձելով այն իջեցնել։ Սա ճի՞շտ է։

– Տրամաբանությունն այն է, որ սպիրտն անոթալայնիչ է, արագ կկարգավորեն։ Ասեմ, որ քացախով էլ են շփումներ անում, որը մաշկային տարբեր անցանկալի երևույթների կարող է հանգեցնել։ Ավելի լավ է՝ այդ շփումները ջրով անել։ Մարմնի 39-40 ջեմաստիճանի դեպքում կարող են սառույցներով կամ թաց սավանով պարուրել հիվանդին։ Սակայն, եթե հիվանդի մարմնի ջերմաստիճանն այդքան է, պետք է հիվանդանոցում գտնվի։

– Երբեմն օգտագործում են աղի լուծույթներ՝ ողողումների համար, նռան կեղևն են եռացնում և գոլորշին շնչում։

– Ժողովրդական միջոցներին դեմ չեմ, սակայն պետք է իրենց սահմանում օգտագործվող լինեն։ Տնական միջոցներից երևի կառանձնացնեի աղաջրով ողողումները։ Մեկ թեյի բաժակ գոլ ջրի մեջ կես թեյի գդալ աղը կարող ենք լուծել, եթե կա նշիկների մեծացում, ցավ կոկորդում, թարախային նոր սկսվող պրոցես։ Քթի խոռոչի ողողումների դեպքում էլ պետք է զգույշ լինել, որովհետև լորձաթաղանթն ավելի նուրբ է, կարող են այրվածքներ, տարբեր վնասումներ լինել։

Ինչ վերաբերում է ինհալացիաներին, ապա նռան կեղևում, ճիշտ է, հայտնաբերվել են տարբեր հակաբակտերիալ նյութեր, բայց ինչպե՞ս պետք է այն հասցնենք շնչական ուղիներ։ Սա անիրատեսական և անիրագործելի է։ Կարող են շնչուղիների, դեմքի, մաշկի այրվածքներ առաջացնել։ Դրա համար կան անոթասեղմիչ, բրոնխալայնիչ արդեն դոզավորված, ստերիլ լուծույթով բացված միջոցներ։

Ինչո՞ւ է ասպիրինը վստանգավոր երեխաների համար, ե՞րբ է պետք իջեցնել ջերմությունը

– Գրիպի սեզոնի բացմանը զուգընթաց՝ շատ են օգտագործում վիտամին C։ Սա կանխո՞ւմ է գրիպով վարակվելը։

– Ոչ, չի կանխում։ Գրիպով հիվանդանալը կարելի է կանխել քրոնիկ հիվանդների կամ տարեցների շրջանում, եթե քիմիոթերապիա է ստանում, դիալիզ ցածր դոզավորման, օգտվում է տրանսպորտից, կարելի է որոշակի ժամանակահատված ցածր դոզավորմամբ պրոֆիլակտիկ «Տամիֆլյու» դեղամիջոցն օգտագործել։

Բայց երեխաներին մեծ քանակի վիտամին C տալով՝ կարող ենք հանգեցնել հիպերվիտամինոզի։

– Ամեն տարի կարևորվում է գրիպի դեմ պատվաստումը, սակայն նրանք, ովքեր պատվաստվում են՝ ասում են, թե էլի գրիպ ընկան, ծանր տարան և այլն։ Պատվաստանյութը փրկում է գրիպով վարակվելո՞ւց, թե՞ բարդացումների չի հանգեցնում։

– Գրիպի դեմ պատվաստում ենք, որ հիվանդությունն ավելի թեթև տանեն։ Այն չի պաշտպանում կորոնավիրուսից, ադենովիրուսից։ Դրա համար կարող են պատվաստվել գրիպի դեմ, բայց շնչառական այլ վիրուսով վարակվել։ Կարող են համակցված շնչառական վարակով վարակվել, որն ավելի երկար կարող է տևել։

Ցանկալի կլինի, որ գրիպի դեմ պատվաստվեն, երբ դեռ այն տարածված չէ՝ օրինակ, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test