Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

1919 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ամերիկյան զորքեր էր խնդրում երկաթուղու պաշտպանության համար․ պատմական զուգահեռը TRIPP-ի հետ 168.am 168.am

time
1919 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ամերիկյան զորքեր էր խնդրում երկաթուղու պաշտպանության համար․ պատմական զուգահեռը TRIPP-ի հետ

1919 թվականի նոյեմբեր ամսին Հովհաննես Քաջազնունին գտնվում էր ԱՄՆ-ում: Նա այնտեղ էր Հայաստանի Հանրապետության պատվիրակության առաքելությամբ և զբաղվում էր ամերիկահայությունից և ԱՄՆ-ից օգնություն ստանալու հարցերով: Քաջազնունին ԱՄՆ Սենատին է ներկայացնում մի փաստաթուղթ:

1919 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ամերիկյան զորքեր էր խնդրում երկաթուղու պաշտպանության համար․ պատմական զուգահեռը TRIPP-ի հետ

Փաստաթղթի հիմնական նպատակն էր Միացյալ Նահանգների կառավարությանը և դաշնակից տերություններին ներկայացնել Հայաստանի Առաջին Հանրապետության ձևավորման պատմությունը, ներքին ու արտաքին վիճակը, տնտեսական կյանքը, հնարավորություններն ու մարտահրավերները: Նույն այդ փաստաթղթում Քաջազնունին նաև ներկայացնում է, թե ինչպիսի և ինչ օգնության կարիք ունի Հայաստանը:

1919 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ամերիկյան զորքեր էր խնդրում երկաթուղու պաշտպանության համար․ պատմական զուգահեռը TRIPP-ի հետ
1919 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ամերիկյան զորքեր էր խնդրում երկաթուղու պաշտպանության համար․ պատմական զուգահեռը TRIPP-ի հետ

Փաստաթուղթն ԱՄՆ Սենատին ներկայացվել է այդ շրջանում Սենատի Հանրապետական մեծամասնության ղեկավար և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հենրի Քաբոթ Լոջի կողմից:

1919 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ամերիկյան զորքեր էր խնդրում երկաթուղու պաշտպանության համար․ պատմական զուգահեռը TRIPP-ի հետ

Ստորև ներկայացնում ենք այդ փաստաթղթի միայն այն հատվածը, որում ներկայացվում է ակնկալվող օգնությունը.

«66-րդ Կոնգրես, 1-ին նստաշրջան: Սենատի փաստաթուղթ No. 151, Հայաստանի Հանրապետությունը:

Հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության ճանաչման մասին, որը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության ամերիկյան հատուկ առաքելության կողմից: Ներկայացվել է պրն. Լոջի կողմից 1919 թ. նոյեմբերի 10։ Հանձնարարված է տպագրել։ Վաշինգտոն, կառավարական տպարան, 1919:

1919 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ամերիկյան զորքեր էր խնդրում երկաթուղու պաշտպանության համար․ պատմական զուգահեռը TRIPP-ի հետ

Արտաքին օգնության ներկա կարիքը

Թեև Հայաստանն ունի ազգային կյանքի համար անհրաժեշտ բոլոր պաշարները, սարսափելի պատերազմից հետո ապաքինման և վերականգնման այս կրիտիկական շրջանում նա արտաքին ազգերից ընկերական օգնության կարիք ունի՝ իր հնարավորությունները կազմակերպելու և զարգացնելու գործում: Հայաստանի այս կարիքներն ավելի քիչ են, քան անցյալում նորաստեղծ այլ պետություններինն էին։

Այսօր Հայաստանն արդեն ավելի մեծ չափով է կազմակերպված և պատրաստված ազգային կյանքի համար, քան Հունաստանը, Սերբիան, Բուլղարիան կամ Ռումինիան էին իրենց անկախության առաջին մի քանի տարիներին։ Հայաստանի ներկա կարիքները դրսից ավելի չափավոր են, քան այդ պետությունների կարիքները եղել են նրանց նոր կազմավորման տարիներին: Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի ճանաչման և ժամանակավոր օգնության դաշնակից ու գործընկեր տերությունների, և առաջին հերթին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ ժողովրդավարության և կառավարության կողմից, և հարգանքով խնդրում է.

1. Որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

2. Բաթումից մինչև հայկական սահման ընկած երկաթուղային գիծը, հնարավորության դեպքում, պահվի մի քանի հազար ամերիկյան զորքերի կամ ծովային հետևակների կողմից։

3. Որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վարկ տրամադրի Հայաստանի Հանրապետությանը, կամ հնարավորություն ընձեռի նրան վարկ ձեռք բերել Միացյալ Նահանգներում՝ հետևյալ նպատակների համար. (ա) Միացյալ Նահանգներում գնել ապրանքներ, զինամթերք և պաշարներ՝ Հայաստան ուղարկելու և 30,000 զինվորից բաղկացած հայկական բանակ կազմակերպելու համար. և (բ) Միացյալ Նահանգներում գնել պարեն և պաշարներ՝ Հայաստանի քաղաքացիական բնակչությանն օգնելու համար մինչև 1920 թվականի բերքահավաքը:

Ներկա հայկական հանրապետության և Թուրքահայաստանի միավորման հարցն այժմ գտնվում է Փարիզի խաղաղության խորհրդաժողովի առջև:

1919 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ամերիկյան զորքեր էր խնդրում երկաթուղու պաշտպանության համար․ պատմական զուգահեռը TRIPP-ի հետ

1919 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ամերիկյան զորքեր էր խնդրում երկաթուղու պաշտպանության համար․ պատմական զուգահեռը TRIPP-ի հետ

Հայ ողջ ազգը հույսով և վստահությամբ սպասում է Ամերիկայի Միացյալ Նահանգների վճռական խոսքին՝ լավ իմանալով, որ Ամերիկայի բարեկամական ձայնը լինելու է հայկական հարցի բարենպաստ լուծման մեծագույն երաշխիքը:

Հարգանքով ներկայացրեց՝ Հովհ. Քաջազնունի»: (Տես՝ memorandum-the-republic-of-armenia-1919_OCR.pdf):

ԱՄՆ-ը կատարեց Քաջազնունու առաքելության պահանջների միայն մի մասը: 1920 թվականի ապրիլի 23-ին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, տրամադրեց պարենային և մարդասիրական օգնություն, աջակցեց որբերին ու գաղթականներին։ Սակայն ԱՄՆ-ը չուղարկեց զինվորական ուժեր և չտրամադրեց նախատեսված վարկը:

1919 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ամերիկյան զորքեր էր խնդրում երկաթուղու պաշտպանության համար․ պատմական զուգահեռը TRIPP-ի հետ
1919 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ամերիկյան զորքեր էր խնդրում երկաթուղու պաշտպանության համար․ պատմական զուգահեռը TRIPP-ի հետ

Այս փաստաթղթում հատկապես կարևոր է այն իրողությունը, որ մոտ 100 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը պահանջում էր, որ Բաթումից մինչև հայկական սահման ընկած երկաթուղային գիծը վերահսկեն ամերիկյան զորքերը: Իրողություն, որը կարծես կրկնվում է մոտ 100 տարի հետո, մեր օրերում: TRIPP-ի դեպքում ևս խոսքը Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական հաղորդակցության ուղու մասին է, որի իրականացմանը ներգրավվում է ԱՄՆ-ը։ Մեր երկրում, տարածաշրջանում պատմությունը գրեթե միշտ կրկնվում է:

Զ. Շուշեցի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test