Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

WP. Իրանն օգտագործել է Starlink-ը ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների համար news.am news.am

time
WP. Իրանն օգտագործել է Starlink-ը ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների համար

Իլոն Մասկը զայրացել է՝ տեղեկանալով Starlink արբանյակային կապի չարտոնված օգտագործման երկու դեպքի մասին. Իրանն օգտագործել է համակարգը՝ ամերիկյան ուժերի դեմ ռազմական գործողություններին աջակցելու համար, իսկ ԱՄՆ-ի բանակը ծառայության ռազմական տարբերակը՝ Starshield-ը, օգտագործել է անօդաչու թռչող սարքերի կառավարման համար՝ առանց համապատասխան բաժանորդագրության, գրում է The Washington Post-ը։

Գործողություններին ծանոթ չորս անձինք պարբերականին հայտնել են, որ իրանցի զինվորականները Starlink-ն օգտագործել են ուժերի գործողությունները համակարգելու և հարվածային անօդաչու թռչող սարքերը կառավարելու համար։ Այս տեղեկությունները նախկինում հրապարակայնորեն չէին բացահայտվել։

Աղբյուրներից մեկի վկայությամբ, համապատասխան տեղեկությունները ներառված են եղել ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության գաղտնի զեկույցում, որը ներկայացվել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին։ Սակայն Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությանը հայտնի չէ նման զեկույցի գոյության մասին։

Միաժամանակ Մասկը դժգոհ է եղել, որ ամերիկացի զինվորականները Starshield արբանյակային կապն օգտագործել են մեկանգամյա հարվածային առաջադրանքների համար նախատեսված LUCAS անօդաչու թռչող սարքերի համար։ Աղբյուրների տվյալներով, Պենտագոնը վճարել է ցամաքային օգտագործման սակագնով, մինչդեռ օդում ծառայությունից օգտվելու համար պահանջվել է հինգ անգամ ավելի թանկ բաժանորդագրություն։

Մարտի 1-ին Մասկը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ սպառազինության համակարգերում Starlink-ի առևտրային տարբերակի կիրառումը խախտում է ծառայության օգտագործման պայմանները և հայտնաբերվելու դեպքում կասեցվում է։ Մայիսին Starshield-ի արժեքի շուրջ հակամարտությունը հրապարակային բնույթ է ստացել. Մասկը Պենտագոնին մեղադրել է քաղաքացիական համակարգը ռազմական նպատակներով ոչ պատշաճ օգտագործելու մեջ։

Գործարարի դժգոհությունն է՛լ ավելի է մեծացրել ռուսաստանյան անօդաչու թռչող սարքերի հետ կապված դեպքը։ Հունվարին ուկրաինացի զինվորականները դիմել են SpaceX-ին՝ Starlink-ի տերմինալով հագեցած ռուսաստանյան Italmas հարվածային անօդաչու թռչող սարք հայտնաբերելուց հետո։

Ընկերությունը սահմանափակումներ է մտցրել Ուկրաինայի տարածքում ավելի քան 70 կմ/ժ արագությամբ տեղաշարժվող տերմինալների աշխատանքի նկատմամբ, ինչպես նաև ուկրաինական կողմի հետ կազմել է թույլատրված սարքերի ցանկ։

Մարտի 1-ին Քուվեյթի Շուայբա նավահանգստում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո, որի հետևանքով զոհվել է ԱՄՆ-ի վեց զինծառայող, SpaceX-ը նաև խստացրել է որոշ ծառայություններից օգտվողների ստուգումը։ Հաջորդ շաբաթներին ընկերությունը խստացրել է տերմինալներ վաճառող միջնորդներին ներկայացվող պահանջները և կասեցրել ենթադիլերների միջոցով վերավաճառքի ծրագիրը։

Ինչպես նշում է The Washington Post-ը, այս դեպքերը ցույց են տալիս, թե որքան դժվար է վերահսկել ժամանակակից պատերազմի կարևոր գործիք դարձած գլոբալ արբանյակային ցանցի օգտագործումը։ Չնայած SpaceX-ի սահմանափակումներին, ԱՄՆ-ի հակառակորդները նույնպես գտնում են Starlink-ը ռազմական նպատակներով օգտագործելու եղանակներ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test