Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

7 մարզում՝ ՏԻՄ ընտրություններ․ ՔՊ-ն մի շարք համայնքներում մրցակից չունի, իսկ ո՞վ է պայքարում իշխանության դեմ armlur.am armlur.am

time
7 մարզում՝ ՏԻՄ ընտրություններ․ ՔՊ-ն մի շարք համայնքներում մրցակից չունի, իսկ ո՞վ է պայքարում իշխանության դեմ

ArmԼur.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի 7 մարզի 12 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Քվեարկությունը մեկնարկել է առավոտյան ժամը 08։00-ին և կշարունակվի մինչև 20։00-ն։

Այս ընտրությունները ուշագրավ են ոչ միայն համայնքների աշխարհագրությամբ, այլև քաղաքական ուժերի դասավորվածությամբ։ Որոշ համայնքներում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լուրջ մրցակցության է բախվելու, իսկ մի շարք համայնքներում ընտրողին փաստացի առաջարկվում է ընտրության բավական սահմանափակ հնարավորություն։

Ըստ հրապարակված տվյալների՝ 317 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունի 233 հազար 494 քաղաքացի։

Որտե՞ղ և ո՞վ է պայքարում

Արագածոտնի մարզում ընտրություններ են անցկացվում Աշտարակում, Ապարանում, Արևուտում և Մեծաձորում։ Աշտարակում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Թովմաս Շահվերդյանը, սակայն իշխանական ուժը մրցակից չունի։ Ապարանում առաջադրվել է միայն «Համերաշխություն» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Կարեն Եղիազարյանը։ Դաշինքի կազմում են ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունը։

Արևուտում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Էդիկ Օսեյանը, Սերյոժա Չարչոյանը և Սլավիկ Սալոյանը։ Մեծաձորում առաջադրվել են Մրազ Միրոյանն ու Ջամալ Սալմոյանը։

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում մրցակցում են ՔՊ-ն՝ Շանթ Առաքելյանի գլխավորությամբ, և «Գործարար» կուսակցությունը՝ Մհեր Հարթենյանի գլխավորությամբ։ Մեծամորում ՔՊ-ի թեկնածուն Սարգիս Արշակյանն է, իսկ մրցակիցը՝ ՀՅԴ-ն՝ Արամայիս Մխիթարյանի գլխավորությամբ։

Գեղարքունիքի մարզի Սևանում պայքարը երեք ուժերի միջև է։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Սուրեն Գրիգորյանը, «Վստահություն» դաշինքինը՝ գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը, իսկ «Միասնական համայնքը» ներկայացնում է Վահրամ Գևորգյանը։

Լոռու մարզի Սպիտակում մրցապայքարի մեջ են ՔՊ-ն՝ Քաջայր Նիկողոսյանի գլխավորությամբ, «Բարոյական արժեքներ» կուսակցությունը՝ Համլետ Մազմանյանի գլխավորությամբ, և «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արման Ավետիսյանի գլխավորությամբ։

Շիրակի մարզի Ամասիայում պայքարում են ՔՊ-ն՝ Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ, և «Բարոյական արժեքներ» կուսակցությունը՝ Սամվել Ղարիբյանի գլխավորությամբ։ Իսկ Աշոցքում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Կարեն Մանուկյանը, և իշխանական ուժն այստեղ ևս մրցակից չունի։

Սյունիքի մարզի Կապանում ընտրություններին մասնակցում են ՔՊ-ն՝ Նարեկ Բաբայանի գլխավորությամբ, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ, և «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տիգրան Աղասյանի գլխավորությամբ։

Տավուշի մարզի Նոյեմբերյանում մրցակցում են երեք քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն՝ Մխիթար Խաչիկյանի գլխավորությամբ, «Ապրելու երկիր»-ը՝ Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ, և «Լուսավոր Հայաստան»-ը՝ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ։

ՔՊ-ն՝ առանց մրցակիցների՞

Այս ընտրությունների ամենաուշագրավ հանգամանքներից մեկն այն է, որ Աշտարակում և Աշոցքում ՔՊ-ն մրցակից չունի։ Ապարանում ևս ընտրական մրցակցությունը բացակայում է առանձին քաղաքական ուժերի միջև, քանի որ առաջադրվել է միայն «Համերաշխություն» դաշինքը։

Ստացվում է՝ 12 համայնքներում ընտրական պայքարի ինտենսիվությունը տարբեր է։ Մի տեղ ընտրողը պետք է ընտրություն կատարի երեք քաղաքական ուժերի միջև, մեկ այլ տեղ՝ երկու, իսկ որոշ համայնքներում փաստացի մրցակցություն չկա։

Հարց է առաջանում՝ արդյոք այս ընտրությունները կարտացոլե՞ն իշխանության իրական քաղաքական դիրքերը մարզերում, թե՞ որոշ համայնքներում մրցակիցների բացակայությունը կդառնա ՔՊ-ի համար առավելություն։

Սոնա Գրիգորյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test