Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հայաստանի առջև դրվելու է «կամ-կամ»-ը… Ալիևի երազանքն է Հայաստանը վերադարձնել 90-ականների ցուրտ տարիներ». Գրիգոր Բալասանյան 168.am 168.am

time
«Հայաստանի առջև դրվելու է «կամ-կամ»-ը… Ալիևի երազանքն է Հայաստանը վերադարձնել 90-ականների ցուրտ տարիներ». Գրիգոր Բալասանյան

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին Փաշինյան-Պուտին հանդիպմանը կքննարկվեն անվտանգության հարցերը, նաև կանդրադառնան ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի հարցին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բազմաբնույթ են՝ չնայած առկա դժվարություններին։

«Անշուշտ, կանդրադառնան նաև մեր բազայի հարցին։ Այդ բազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է»,- նշել է Պեսկովը։

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ ՀՀ-ում ռուսական բազայի հարցն առանձին չէ, այն մտնում է կոմպլեքս հարցերի մեջ։ Ավելին՝ երեկ արդեն ռուսական մամուլը գրել է, որ ըստ էության այս հանդիպման մեխը լինելու է հանրաքվեի հարցը՝ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի վերաբերյալ։

«Հայաստանի առջև այս հարցը կոշտ դրվելու է՝ ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ, թեպետ տևական ժամանակ է՝ այդ հարցը կոշտ է դրվում, և կարծես թե վերջնաժամկետը հենց այս այցն է լինելու։ Նիկոլ Փաշինյանից կոնկրետ ժամկետներ են ուզելու, թե ե՞րբ է անցկացվելու հանրաքվեն։

Նախօրեին ռուսական սահմանապահների հետ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ոչ մի կերպ չի նպաստելու ավելի փափուկ բանակցությունների վարմանը։ Հակառակը՝ ավելի շիկացնելու է մթնոլորտը և կողմերի դիրքորոշումն այս հարցում դարձնի ավելի անզիջում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Բալասանյանը։

Նրա կարծիքով՝ ՀՀ ներկայացուցիչները որևէ պատասխան չունեն հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված բարդացած հարցերի համար։

«Տպավորություն է, որ փորձելու են ինչ-որ բան պատասխանել և հերթական անգամ ժամանակ շահեն, բայց ժամանակ շահելու ժամանակներն անցել են։ Հայաստանի առջև դրվելու է «կամ-կամ»-ը, ինչից մենք միշտ խուսափել ենք և նախկինում վարվող քաղաքականության արդյունքում կարողացել ենք դրանից խուսափել։ Ցավոք, հիմա «կամ-կամ»-ը դրվում է Հայաստանի առջև, և սա չի խոսում մեր երկրի արտաքին քաղաքականության հաջողությունների մասին, այլ խոսում է այն մասին, որ չկարողացանք խուսափել ու մեր արտաքին քաղաքականության օրակարգը դարձնել բոլորի համար հասկանալի ու ընդունելի։ Մենք հասկանալի չդարձանք, որ չկարողացանք ոչ մեկին բացատրել, թե որն է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ռուսական գազի գնի թանկացման մասին խոսակցություններին և հարցին՝ այս դեպքում Հայաստանն ունի՞ այլընտրանք, Գրիգոր Բալասանյանը պատասխանեց.

«Հենց սկզբից փակենք այս հարցը՝ այլընտրանք չկա, հեքիաթները, թե Ադրբեջանից գազ կբերենք, նախ՝ Ադրբեջանը գազ պետք է ունենա, որ մի հատ էլ բերես։

Ադրբեջանն այդ գազը չի տալու, Ալիևի երազանքն է Հայաստանը վերադարձնել 90-ականների ցուրտ տարիներ։ Իսկ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, թե չեն ազդելու գազի գնի թանկացման վրա, ուղղակի նրանց կոչ կանեի ամեն ամիս իրենց պարգևավճարներն ուղղել ՀՀ քաղաքացիներին՝ գազի գնի փոխհատուցման համար։

Երբ ասում են, թե «մենք կդիմանանք», փորձենք հասկանալ, այս «մենք»-ը քանի՞ հոգի են, ո՞ւմ են ներկայացնում, արդյո՞ք ունեն քաղաքացիների համաձայնությունը, և 40 հազար դրամ թոշակ ստացողը պատրա՞ստ է 40 հազար վճարել գազի գնի համար։ Եթե այս հարցերին պատասխանեն, մյուս հարցերն էլ ինքնաբերաբար կհայտնվեն հրապարակում»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test