ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դեպք՝ Երևանում․ Սիլիկյան թաղամասում բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել «Սպանդարյան» գերեզմանատան տարածքում և կոտրել մի քանի շիրմաքարեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։45-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցում բախվել են Երևանի բնակիչ 60-ամյա Մնացական Դ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Արկադիկ Մ․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել «Սպանդարյան» գերեզմանատան տարածքում և կոտրել մի քանի շիրմաքարեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մամիկոն Սահակյանը և Արման Ունասյանը։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել վթարը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։