Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ովքեր են Դավիթ Համբարձումյանին դատապարտած Վճռաբեկի դատավորները hraparak.am hraparak.am

time
Ովքեր են Դավիթ Համբարձումյանին դատապարտած Վճռաբեկի դատավորները

Երեկ Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը։ Հատկանշական է, որ 2018թ-ին հարուցված քրեկան գործի հանգուցալուծումը տրվեց վճռաբեկ դատարանում՝ աննախադեպ արագությամբ և իշխանությանը բնորոշ ձեռագրով՝ ընդդիմադիրներն բանտ ուղարկելով, ընտրություններից 10 օր առաջ:

Այս որոշումը կայացրած Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է փետրվարի 9-ին, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանինը՝ փետրվարի 15-ին։ Թեեւ օրենքը թույլ չի տալիս այս պաշտոններում երկրորդ անգամ պաշտոնավարելը, սակայն վերջիններս հավանաբար իրենց հավատարմությունն են ցույց տվել իշխանություններին, որպեսզի երկու ամիս հետո չզրկվեն այս ատյանում աշխատելու իրավունքից:

Ի տարբերություն նախագահների՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներն ընտրվում են 12 տարի ժամկետով։

Ինչպես նշեցինք, այս որոշումը կայացրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, որի նախագահը երկարամյա դատավոր Համլետ Ասատրյանն է։ Վերջինս 1999թ-ից դատավոր է, իսկ Վճռաբեկ դատարանում է 2003թ-ից։ 2008-2009թթ-ին մեկ տարով գործուղվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որպես դատավոր, այնուհետեւ վերադարձել է վճռաբեկ դատարան, իսկ 2021թ-ի փետրվարի 15-ին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ 6 տարի ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, ով քրեական պալատի անդամ է, եւս մասնակցել է որոշման կայացմանը։ Նա նախկինում հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրնէ, դատավոր է աշխատում 2012թ-ից, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել 2021թ-ի փետրվարի 9-ին՝ Ազգային ժողովի կողմից։ Դատավոր Արմեն Դանիելյանը 2003 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր, հայտնի կալանք գվող դատավորն է:

Դատավոր Արթուր Պողոսյանը 1999-2001 թթ. աշխատել է Կոտայքի մարզի Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։ 2001- 2009 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: 2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: 2023թ. հուլիսի 6-ին՝ Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ, իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Դատավոր Սերժիկ Ավետիսյանը 1991թ-ից դատավոր է, իսկ 2012 թ-ից՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։ 2016 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։

Դատավոր Հայկ Գրիգորյանը 2024թ․ ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։ Որպես դատավոր այս նշանակումը Գրիգորյանի կենսագրությունում միակն է։ Մինչ այդ նա 2001 – 2024թթ․ աշխատել է ՀՀ դատախազության, պաշտպանության նախարարության քննչական ծառայության, քննչական կոմիտեի և դատական համակարգերում։ 2018 – 2021թթ. ՀՀ քննչական կոﬕտեի նախագահ, իսկ 2022 – 2024թթ․ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ։ Քանի որ վերջինս ներգրավված էր Դավիթ Համբարձումյանին մեղսագրվող արարքի հետ կապված քննչական գործողություններում, դա է պատճառը, որ օրենքի ուժով ինքնաբացարկ է հայտնել ու չի մասնակցել նույն գործով արդեն որպես դատավոր վճռաբեկ դատարանում որոշման կայացմանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test