Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Բռնապետության գլխին «բիգուդի» կամ  «շիպցի» չի լինում, այլ լինում է հենց այդպիսին, երբ քո քաղաքական հակառակորդները կա՛մ պիտի լինեն մահացած, կա՛մ բերդերում». Զոհրաբյան 168.am 168.am

time
«Բռնապետության գլխին «բիգուդի» կամ  «շիպցի» չի լինում, այլ լինում է հենց այդպիսին, երբ քո քաղաքական հակառակորդները կա՛մ պիտի լինեն մահացած, կա՛մ բերդերում». Զոհրաբյան

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ, և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին:

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։

Ժամեր անց Դավիթ Համբարձումյանն ուղիղ եթերում հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրեն կալանավորելու լուրից ուրախացնողները հիասթափվելու են, ոչ մի բանի չեն հասնելու։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ Հայաստանում բռնապետություն է։

«Բռնապետության գլխին «բիգուդի» կամ «շիպցի» չի լինում, այլ լինում է հենց այդպիսին, երբ քո քաղաքական հակառակորդները կա՛մ պիտի լինեն վատագույն դեպքում՝ մահացած, սպանված, կա՛մ պիտի լինեն բերդերում։ Այո, ընտրություններից 4 օր առաջ կալանավորվեց Ստեփանավան համայնքի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը, որի համար որևէ ռեալ հիմք չկար։ Արսեն Գևորգյանը մահացավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մի հիմնարկում, որը, դեռ 2024 թվականին Սրբուհի Գալյանն ասում էր, որ այնտեղ անընդունելի պայմաններ են և պետք է փակվի։

Տեսնում ենք, որ Դավիթ Համբարձումյանին տանում են կալանքի 2018 թվականի իշխանազավթման օրերին իբր մի միջադեպով, երբ որևէ մեղադրող ու վկա չկա, որը ցուցմունք տված լինի դրա դեմ։ Ավելին՝ հիմնական, այսպես կոչված, «տուժողը» հայտարարել է, որ Դավիթ Համբարձումյանն այդ ամենի հետ կապ չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, հիմա, երբ Դավիթ Համբարձումյանի հաղթանակն ուղղակի այլընտրանք չուներ Մասիս համայնքում, այս իշխանությունն ուղղակիորեն նրան տանում է կալանքի։

«Հիմա ինչ-որ գործիչներ կարող են ասել, որ՝ շնորհակալ եղեք, որ Դավիթ Համբարձումյանին չեն սպանում, կարող էին, չէ՞, սպանել, ինչը եղավ Փարաքարի ընտրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դեպքում։ Հիմա ի՞նչ անենք, շնորհակալություն հայտնե՞նք Նիկոլ Փաշինյանին, որ Դավիթ Համբարձումյանը դեռ ողջ է, կարո՞ղ էին սպանել, իհարկե կարող էին, բայց բարի կամք են դրսևորում ու չեն սպանում, ընդամենը տանում են կալանքի։

Այն, ինչ անում է այս ռեժիմը, ես ո՛չ զարմանում, ո՛չ էլ վեր եմ թռնում, ո՛չ էլ շոկահարվում եմ։ Ինձ պարզապես զարհուրեցնում է միջազգային հանրության քար անտարբերությունը։ Ակնհայտ է, որ քաղաքական մրցակիցներին ուղղակիորեն կալանավորելով կամ բերդերում սպանելով՝ հանում են մրցապայքարից, և միջազգային կազմակերպությունների կողմից զրո արձագանք։ Սա է ինձ զարմացնում, որ որպես քաղաքական գործիչ, նախկինում միջազգային հանրությունը կոկորդիցս բռնում էր, երբ որևէ կալանավոր «լուծ» էր ընկնում «Մարտի 1-ի» գործով։ Բայց հիմա այս բացահայտ բեսպրեդելի դեպքում չկա արձագանք»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Շարունակելով խոսքը՝ Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ ով հայտ է ներկայացնում մտնելու քաղաքական մրցապայքարի մեջ, նման բախտի է արժանանում։

«2018 թվականին երևի իշխանությունն այսքան չէր կատարելագործվել, որ երբ ես հայտ ներկայացրեցի՝ որպես քաղաքապետի թեկնածու, ինձ չկալանավորեցին կամ չսպանեցին։ Խորապես շնորհակալ եմ, դեռ նոր էին տեմպի մեջ մտել, չգիտեին, որ դա էլ անեն ու կմարսեն։ Ակնհայտ է, որ այս ռեժիմը պետք է հեռանա։ Եթե գնաց ընտրությունների, այնպես էլ կանի, որ շատ ուժերի ուղղակի ԿԸՀ-ն չգրանցի, կզարմանամ, եթե 100 տոկոսից քիչ ձայն տանի արտահերթ ընտրություններում»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test