Երեկ Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը։ Մեզ հետ զրույցում Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը հայտնեց, որ բոլոր դատավորները որոշման տակ ստորագրել են, այդպիսով կողմ արտահայտվելով որոշմանը․ «Դատավորներից մեկը ինքնաբացարկ ուներ, օրենքի ուժով չէր մասնակցում, քանի որ ժամանակին նախաքննությանն է մասնակցել։ Խոսքը Հայկ Գրիգորյանի մասին է, ով այն ժամանակ քննչական մարմիններում է եղել եւ մասնակցություն է ունեցել, իսկ մյուսները ստորագրել են որոշման տակ»։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում քննադատություններին, որ ընտրությունների նախաշեմին նման արագությամբ գործը քննում ու ընդդիմադիր թեկնածուին ազատազրկման եդն ուղարկում՝ Ավետիսյանը նշեց․ «Բերեք ես այդ հարցերին չպատասխանեմ, հիմա որոշումը կայացվել է, այն մեկին կգոհացնի, մյուսին չի գոհացնի, հիմա որոշում է, որը արդեն կայացվել է»։
Դատավորը այլ հարցերի չցանկացավ պատասխանել։
Հիշեցնենք, որ ըստ որոշման՝ Դավիթ Մհերի Համբարձումյանի նկատմամբ նշանակված՝ 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցել մինչդատական վարույթի ընթացքում անազատության մեջ գտնվելու 2 (երկու) ամիս 14 (տասնչորս) օրը, ինչպես նաև դատաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 7 (յոթ) ամիս 28 (քսանութ) օրը և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով Դավիթ Մհերի Համբարձումյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։
ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքի տվյալներով՝ քրեական պալատի կազմում ընդգրկված են հետևյալ դատավորները.
• Համլետ Նորիկի Ասատրյան — Քրեական պալատի նախագահ • Լիլիթ Զելիմի Թադևոսյան — Դատավոր (նաև Վճռաբեկ դատարանի նախագահ) • Արթուր Վլադիմիրի Պողոսյան — Դատավոր • Սերժիկ Սերգեյի Ավետիսյան — Դատավոր • Հայկ Մկրտիչի Գրիգորյան- Դատավոր • Արմեն Համլետի Դանիելյան- Դատավոր
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test