Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կարծես, որոշել է իր հասցեին հնչող քննադատություններին պատասխանել ենթակաների պաշտոնանկություններով։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն ու Նուբարաշենի ղեկավար Անդրանիկ Գասպարյանն արդեն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, սակայն, մեր տեղեկություններով, սա դեռ սկիզբն է։ Ընդ որում, ազատման օրը Կատվալյանը շատ բարձր տրամադրություն է ունեցել, միջոցառման է մասնակցել, պոստ արել, օրվա վերջում քաղաքապետարանից ասել են` դիմումդ գրի:
Սաշա Կատվալյանի ազատումը, ըստ մեր աղբյուրների, կապված է ենթադրյալ կոռուպցիոն գործարքների հետ, տևական ժամանակ է վարույթ կա իր նախկին աշխատանքի` սանմաքրման ծառայությունների հետ կապված: Իսկ Անդրանիկ Գասպարյանի դեպքում, ինչպես քաղաքապետարանի մեր աղբյուրն է ասում, «անմեղ տեղը փուռն է գնացել»։
Գասպարյանին քաղաքապետարանում բնութագրում են որպես աշխատող պաշտոնյա։ Այդուհանդերձ, նրա պաշտոնանկությունը, ըստ մեր տեղեկությունների, կապված է ընտրությունների արդյունքներով պայմանավորված դժգոհությունների հետ։ Նուբարաշենի 10/51 ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել էր 630, ԲՀԿ-ն՝ 131 ձայն։ Հետագայում այդ տեղամասի քվեարկության արդյունքները, արձանագրված խախտումների պատճառով, անվավեր էին ճանաչվել։ Ըստ մեր աղբյուրի՝ ընտրությունների ընթացքում վարչական շրջանի աշխատանքի նկատմամբ իշխանության դժգոհությունն էլ կարող էր Գասպարյանի պաշտոնանկության պատճառ դառնալ։
Սակայն քաղաքապետարանում սպասում են, որ երկուշաբթի օրը Ավինյանը շատ ավելի «թափով» կշարունակի ազատումները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքապետը մտադիր է իր հասցեին հնչող քննադատությունների պատասխանատվությունը բարդել այլ պաշտոնյաների վրա՝ նրանց պաշտոնանկ անելով։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test