Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀԱՊԿ-ը Հայաստանին հեռացնելու հարց չի դնում իր առջև, Հայաստան է որոշում կայացնողը․ Մասադիկով armtimes.com armtimes.com

time
ՀԱՊԿ-ը Հայաստանին հեռացնելու հարց չի դնում իր առջև, Հայաստան է որոշում կայացնողը․ Մասադիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանին հեռացնելու հարց չի դնում իր առջև։

Այս մասին ՏԱՍՍ-ին և «Եվրասիմութ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է պահպանել հավաքական անվտանգության երաշխիքները։

«ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու որոշումը անհրաժեշտ միջոցառում է, որը թելադրված է ֆինանսական կարգապահության պահանջներով։ Երևանը դադարեցրել է անդամավճարների վճարումը 2024 թվականին, իսկ կազմակերպության կանոնադրությունը սահմանում է, որ երկու տարուց ավելի պարտքերը ենթադրում են քվեարկության իրավունքի և քվոտային պաշտոնների համար թեկնածուներ առաջադրելու իրավունքի սահմանափակումներ։ Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը չի բարձրացվում, և այն պահպանում է կոլեկտիվ անվտանգության երաշխիքները»,- ասել է նա։

Մասադիկովը նաև նշել է, որ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում շարունակելո՞ւ է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Պարտքի մարումից հետո Երևանի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին կարող է վերականգնվել՝ հայտարարել է պաշտոնյան: Երևանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ նշելով, որ կազմակերպությունը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test