Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ Իշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ Իշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի

Վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բացակայությունը քաղաքական դաշտից։ Տարբեր շրջանակներում ամենատարբեր վարկածներն են շրջանառվում՝ ընդհուպ մինչեւ կուսակցական վերադասավորումներ են ընթանում, կամ Սաղաթելյանը քաղաքական դադար է վերցրել։ Մեր տեղեկություններով՝ այդ խոսակցություններն իրականության հետ աղերս չունեն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Իշխան Սաղաթելյանի բացակայությունը պայմանավորված է բացառապես անձնական՝ առողջական հարցերի կարգավորմամբ: Նա գտնվում է արտերկրում: Սկզբնական շրջանում որոշակի մտահոգություններ են եղել` առողջական խնդիրների հետ կապված, սակայն բուժումը եւ հետազոտությունների արդյունքներն այժմ դրական են։ Ավելին՝ ՀՅԴ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ Սաղաթելյանը շուտով կվերադառնա եւ կներգրավվի ակտիվ աշխատանքային ռիթմի մեջ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test