Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը

2021 թվականից Հանրային հեռարձակողի խորհրդի (Հ1-ի եւ Հանրային ռադիոյի կառավարման մարմնի) անդամ, իսկ 2025-ից նախագահ աշխատող Վասակ Դարբինյանը ոչ միայն ինքն է տաքուկ տեղավորվել բարձր վարձատրությամբ այս պաշտոնին, այլեւ որդուն է արագընթաց առաջ հրում կարիերային սանդուղքով:

Ի տարբերություն շատ ու շատ միջազգայնագետների եւ ԱԳՆ աշխատակիցների, Հայկ Դարբինյանը, որն ԱԳՆ աշխատակից է եւ 2017 թվականին է դիվանագիտական ակադեմիան ավարտել, արդեն երկու անգամ արտերկրում ծառայության է եղել: Ապա վերադարձել է, դարձել ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հիմա Արարատ Միրզոյանի խորհրդականն է: Թե ինչ խորհուրդներ է տվել 33-ամյա երիտասարդը նախարարին, հայտնի չէ, սակայն նա այս տարվա սեպտեմբերի 16-ին արդեն ստացել է արտակարգ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան, ինչին ԱԳՆ աշխատակիցները տասնամյակներով են սպասում: Ի դեպ, նա ներգրավված է եղել «Խաղաղության խաչմերուկ» նախագծում եւ զբաղվել է հայ-թուրքական հարաբերություններով:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test