Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԲԱՑԱՌԻԿ․ Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին armlur.am armlur.am

time
ԲԱՑԱՌԻԿ․ Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ընդ որում՝ որոշումը կայացվել է բավականին արագ՝ առանց Կատվալյանի հետ նախնական քննարկման։

Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Ավինյանին զեկուցել են Կատվալյանի՝ նախկին աշխատավայրի գործունեության հետ կապված տեղեկություններ, որոնք, ըստ ներկայացված հաղորդումների, առնչվել են կոռուպցիոն բնույթի հնարավոր դրսևորումների։ Խոսքը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մասին է, որը Կատվալյանը ղեկավարել է մինչև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար նշանակվելը։

Մեր տեղեկություններով՝ հենց այդ տեղեկություններն են հասել քաղաքապետին, որից հետո Տիգրան Ավինյանը որոշել է այլևս չշարունակել Կատվալյանի պաշտոնավարումը։ Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշումն այնքան արագ է կայացվել, որ Կատվալյանը չի հասցրել անգամ հասկանալ, թե ինչ է կատարվում։

Իշխանական մեր աղբյուրները պատմում են, որ Կատվալյանը փորձել է հանդիպել Տիգրան Ավինյանին, անձամբ զրուցել նրա հետ և պարզաբանումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Սակայն, ըստ մեր տեղեկությունների, քաղաքապետը չի ընդունել նրան։ Այսպիսով՝ Կատվալյանը, որը դեռ վերջերս էր վստահություն ստացել և նշանակվել վարչական շրջանի ղեկավար, հայտնվել է պաշտոնանկ արված պաշտոնյաների շարքում։

Հիշեցնենք, որ Սաշա Կատվալյանը մինչ այդ ղեկավարում էր Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի համայնքային կառույցը, իսկ ավելի ուշ նշանակվել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։

Սոնա Գրիգորյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test