Նոյեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձել էր ԵՄ, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին, շեշտելով, որ դեկտեմբերին Ռուսաստան կայցելի 3 անգամ։ Առաջին այցը նախատեսված է դեկտեմբերի 3-ին։
«Մենք չենք ուզում խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար։ Հուսամ՝ դա չէ Ռուսաստանի մտադրությունը։ Ես այցելելու եմ Ռուսաստան բանակցությունների համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Քաղտեխնոլոգ Վաիգեն Հակոբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն այցելելով՝ պետք է շատ հստակ պատասխան տա՝ ԵՄ ուղղությունն ուժի մե՞ջ է, թե՞ ոչ։
«Անձամբ Վլադիմիր Պուտինի մակարդակով այդ հարցը երկու անգամ դրվել է, նաև ԵԱՏՄ-ի մակարդակով չորս երկրի կողմից ստորագրված հարցն է դրվել։ Նիկոլ Փաշինյանից հստակություն են ուզում՝ Հայաստանը գնո՞ւմ է ԵՄ, թե՞ ոչ։ Պուտինն ասում է, որ ՌԴ-ի համար այն փաստը, որ Հայաստանն օրենք է ընդունել ԵՄ գնալու համար, այդ փաստն արդեն նշանակում է, որ նա ԵԱՏՄ-ից դուրս է գալու։ Այսինքն՝ վեկտորը, որի մասին օրենք են ընդունել, եթե ուժի մեջ է, ուրեմն՝ ԵԱՏՄ-ից որոշել են դուրս գալ։ Նիկոլ Փաշինյանը ինչ էլ ուզում է ՌԴ-ում ասի, մեկ է՝ հստակ պատասխան պետք է տա, որպեսզի Պուտինն ունենա դեմք ինչ-որ բաներ «մեղմացնելու» համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը
Մեր զրուցակցի կարծիքով՝ ՀՀ իշխանությունը ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի վերաբերյալ հստակ պատասխան չունի։ Հետևաբար՝ ՌԴ այցի ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության հարցը չի լուծվելու։
«Ռուսական կողմը շատ հստակ է հարցը դրել, որովհետև սա ռուսների և անձամբ Պուտինի ռեպուտացիոն հարցն է։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք գնում ենք ԵՄ, թեկուզ 20 տարի հետո, այսինքն՝ ԵԱՏՄ-ի բարիքներից կօգտվեն, երբ հարմար պահ եղավ՝ կգնան ԵՄ։
ՌԴ նախագահը հասկանում է, որ եթե հիմա թուլություն ցուցաբերի, ԵԱՏՄ անդամ երկրները նույնպես կարող են նման բաներ անել՝ «լևի» գնալ»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը։
Խոսելով ԹՐԻՓՓ նախագծի մասին, որի մեկնարկը Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես տվեց նոյեմբերի 23-ին, և հարցին՝ այս նախագիծը որևէ կերպ կարո՞ղ է երաշխավորել ՀՀ անվտանգությունը, քաղտեխնոլոգը պատասխանեց՝ ՀՀ անվտանգությունը որևէ բան չի երաշխավորում առհասարակ։
«Այն, ինչը նախկինում երաշխավորում էր ՀՀ անվտանգությունը՝ բանակը և ճիշտ ռազմաքաղաքական դաշինքը, հիմա գոյություն չունեն։ Իսկ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մենք մինչև հիմա չգիտենք, թե այն ինչ է իրենից ներկայացնում, որովհետև այս պահի դրությամբ, իր նկարագրությամբ այն միջանցք է, «ֆրոնտ օֆիս» և «բեք օֆիս», այս բոլոր արտիբուտներով՝ ունի միջանցքային տրամաբանություն։
Պատահական չէ, որ հայ-ամերիկյան այս նախագծում առանց Ադրբեջանի գործուն մասնակցության որևէ բան տեղի չի ունենում։ Պատահական չէ, որ ադրբեջանցի պաշտոնյաները՝ Հաջիևը, Բայրամովը, առիթը բաց չեն թողնում ասելու, որ այս նախագիծը սկսվում ու ավարտվում է Ադրբեջանով»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test