Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բարդ հանդիպում կլինի. դիմացինը տարիքն առած վիրավոր գազան է. Մեհրաբյանը՝ վարչապետի ՌԴ այցերի մասին. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Բարդ հանդիպում կլինի. դիմացինը տարիքն առած վիրավոր գազան է. Մեհրաբյանը՝ վարչապետի ՌԴ այցերի մասին. տեսանյութ

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն նախատեսված հանդիպումների ժամանակ բարդ քննարկումներ են տեղի ունենալու, և Հայաստանը պետք է պատրաստ լինի միակողմանի զիջումների:

«Դիմացինը տարիքն առած վիրավոր գազան է, ՌԴ-ում բարդ հանդիպում է սպասվում»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Ըստ Մեհրաբյանի՝ Ռուսաստանն ընդգծում է, որ ԹՐԻՓՓ-ի կառուցումը իրեն հաճույք չի պատճառում. «Ձեր անլվա քիթ-մռութը հանեք մեր գործերի միջից: Մեզ Աստված խնայել է, որ ՌԴ-ի հետ սահման չունենք»:

Անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը և այս հարցում խորհրդարանական ընդդիմության դիրքավորմանը՝ զրուցակիցը նկատում է. «Մեր երկրի ծննդականը մնում է որպես պատմական իրողություն, Անկախության հռչակագիրը մեկն է, ուրիշը չկա և չի լինելու, բայց կոնֆլիկտներից ծնված հռչակագիրը ներառել Սահմանադրության մեջ մեր շահերից չի բխում, այն թուլացնում է ՀՀ-ն, փակում մեր դռները»:

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահը այն համոզմանն է, որ ընդդիմությունը պարզապես ուզում է խանգարած լինել իշխանությանը. «Կոնտր գայկայի դերում են, շպիլկայի պես մտցրել են ՀՀ անիվների մեջ»:

Նա նաև համոզված է, որ եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան, դա դառնալու է ընդդիմության վերջը:

Ռուբեն Մեհրաբյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test