Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն 102-րդ ռազմաբազայի թեման․ Պեսկով sputnik sputnik

time
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն 102-րդ ռազմաբազայի թեման․ Պեսկով
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա բանակցություններում կանդրադառնան Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե Երևանը դիմի ռուսական ռազմաբազան դուրս բերելու խնդրանքով, ապա Ռուսաստանը դա կանի: Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը չի առարկի, եթե համապատասխան որոշումը կայացնի հենց Մոսկվան։
«Անշուշտ, շոշափվելու է նաև մեր ռազմաբազայի հարցը։ Այս բազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է։ Հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ Փաշինյանի մոսկովյան այցը վաղուց էր համաձայնեցված, Կրեմլում պատրաստվում են այդ այցին։
Ինչպես նշել է Կրեմլի ներկայացուցիչը, Պուտինն ու Փաշինյանը առաջիկա հանդիպմանը կքննարկեն Հայաստանի ընտրությունը՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե՞ ոչ։
Հիշեցնենք` Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը ռուսական 102-րդ ռազմաբազան է, որը տեղակայված է Գյումրիում ռուս-հայկական համաձայնագրի հիման վրա, որը 2010 թվականին երկարաձգվել է մինչև 2044 թվականը: Մոսկվան, այդ թվում՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, բազմիցս հայտարարել է, որ բազան համարում է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրերից մեկը և դրա «շոշափելի այլընտրանք» չի տեսնում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է պահպանել զորակազմի տեղակայման մասին գործող համաձայնագրերը և նույնն ակնկալում է Հայաստանից:
Փաշինյանի մոսկովյան այցը կհստակեցնի տարածաշրջանում ՌԴ ներկայության հեռանկարը․ Կռիլով

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test