Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նախորդ սահմանադրական հանրաքվեները անցկացվել են բռնաճնշումներով, կեղծիքներով․ ունենք բացառիկ հնարավորություն freenews.am freenews.am

time
Նախորդ սահմանադրական հանրաքվեները անցկացվել են բռնաճնշումներով, կեղծիքներով․ ունենք բացառիկ հնարավորություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծին, նաև անդրադարձել նախկին սահմանադրական փոփոխություններին և տեղի ունեցած իրադարձություններին։

«Մեր առաջին Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականին, և հենց առաջին իսկ պահից դրա լեգիտիմությունը դրվել է կասկածի տակ։ Այն ժամանակվա ընդդիմադիրների ուժերի ներկայացուցիչները հրաժարվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստորագրել արդյունքների վերաբերյալ արձանագրությունները։

Եվ, ցավոք, առաջին Սահմանադրությունը, որ մենք ընդունեցինք մեր անկախության ձեռքբերումից հետո, դրվում է կասկածի տակ, և չի ապահովվում օրգանական կապը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի քաղաքացու և Հայաստանի Սահմանադրության միջև։

Երկրորդ սահմանադրական փոփոխությունները մեզ առաջարկում է Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականին և տապալվում է։ Այդ սահմանադրական փոփոխությունների ժամանակ ըստ այդ ժամանակվա ԿԸՀ-ի ներկայացրած տվյալների՝ 559 հազար քաղաքացի «այո» է ասում Սահմանադրությանը, իսկ 552 հազար քաղաքացի «ոչ» է ասում Սահմանադրությանը։ Եվ Սահմանադրությունը տապալվում է, որովհետև անհրաժեշտ է 779 հազար ձայն «այո», որպեսզի Սահմանադրությունն այն ժամանակ անցներ։

Սակայն Ռոբերտ Քոչարյանը չի հանգստանում, նա գնում է, երկու տարի մտածում է և 2005 թվականին մեզ առաջարկում է նոր սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որտեղ արդեն ի զարմանս բոլորի՝ ընդամենը 82 հազար քաղաքացի է դեմ քվեարկում այս սահմանադրական փոփոխություններին, իսկ շուրջ 1 միլիոն 411 հազար քաղաքացի կողմ է քվեարկում այս Սահմանադրությանը։

2005 թվականի սահմանադրական փոփոխությունները հայկական, նաև միջազգային մամուլում ընդունված է անվանել որպես ուրվականների հանրաքվե, որովհետև ողջ օրը լրատվամիջոցների և դիտորդների աչքի առաջ դատարկ տեղամասերում քվեարկության անցկացումից հետո պարզվում է, որ 1 միլիոն 500 հազար քաղաքացի է մասնակցել այս քվեարկությանը, շուրջ 250-300 հազարով ավելի մարդիկ, քան 2003 թվականի սահմանադրական փոփոխություններին։

Եվ Ռոբերտ Քոչարյանը զոռբայությամբ, տոտալ ճնշումների, լցոնումների, մահացած մարդկանց անվան դիմաց քվեարկությունների, երկրից բացակայող մարդկանց անվան դիմաց քվեարկությունների շնորհիվ կարողանում է անցկացնել 2005 թվականի սահմանադրական փոփոխությունները։ Եվ մենք ունենում ենք երրորդ անգամ սահմանադրական հանրաքվեն, որը ընդհանրապես կապ չունի ժողովրդի հետ և որևէ կերպ չի ապահովում Հայաստանի Հանրապետության քաղաքացու և պետության միջև օրգանական կապը և բացառապես ծառայում է տվյալ իշխանության քաղաքական և միջազգային շահերին նաև։

4-րդ հանրաքվեն մեզ առաջարկում է Սերժ Սարգսյանը 2015 թվականին, որով նա կիսանախագահական համակարգը փոխում է խորհրդարանական կառավարման։ Այս հանրաքվեն ևս անցնում է տոտալ խախտումների ճանապարհով, ընտրակաշառքներ, ճնշումներ, կրկին երկրից բացակայող մարդկանց կողմից քվեարկություններ և այլն։

2015 թվականի հանրաքվեի վերաբերյալ արդեն առկա են բազմաթիվ տեսանյութեր՝ ի տարբերություն 1995-ի, 2003-ի և 2005-ի։ Եվ ուրեմն, թե՛ 1995-ին, թե՛ 2005-ին, թե՛ 2015-ին ընդունված Սահմանադրությունները դրվում են կասկածի տակ, և դրանք որևէ կերպ չի կարելի համարել լեգիտիմ։

Եվ մենք երբեք էլ, ցավոք սրտի, Հայաստանում չենք ունեցել Սահմանադրություն, որը կընդունի ժողովուրդը, որը կքննարկվի Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ և դրանով իսկ կապահովվի քաղաքացու օրգանական կապը իր պետության օրենքների և իրավակարգերի հետ։

Եվ մենք հիմա ունենք բացառիկ հնարավորություն։ Նախ՝ մասնակիցը լինելու այս քննարկումներին, որովհետև դրա հնարավորությունն էլ երբևէ չենք ունեցել։ Եվ երկրորդ՝ կողմ ենք քվեարկելու մեր իսկ մասնակցությամբ գրված նոր Սահմանադրությանը, որը մեր պետության մասին է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին է, որը այն մասին է, որ մենք պետք է մեր բարեկեցությունը, անվտանգությունը և երջանկությունը կառուցենք 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգային օրինական ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մեր երկիր Նաիրիում, մեր երազանքների Հայաստանի Հանրապետությունում։ Եվ սա բացառիկ հնարավորություն է ունենալու լեգիտիմ Սահմանադրություն, որովհետև մինչ այս պահը փաստորեն ստացվում է, որ միակ լեգիտիմ արդյունքները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ եղել են 2003 թվականին, որտեղ ժողովուրդը մերժել է Ռոբերտ Քոչարյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունները։ Եվ այսօր, սիրելի՛ քաղաքացի, դու հնարավորություն ես ունենալու քվեարկելու քո Սահմանադրության օգտին»,- ասել է պատգամավորը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test