Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Որեւէ միջանձնային, ատելության խոսքի եւ նման որեւէ մի բան մեր ընկերը չի արել, թիմը չի արել ու դրանով այլ մշակույթ է բերել կոնկրետ քարոզարշավին». Արամ Վարդեւանյան aravot.am aravot.am

time
«Որեւէ միջանձնային, ատելության խոսքի եւ նման որեւէ մի բան մեր ընկերը չի արել, թիմը չի արել ու դրանով այլ մշակույթ է բերել կոնկրետ քարոզարշավին». Արամ Վարդեւանյան

Նոյեմբերի 29-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, ԱԺ խմբակցության պատգամավորները Սպիտակում «Ուժեղ Հայաստանի» իրենց թեկնածու Արման Ավետիսյանի եւ նրա աջակիցների հետ «Կա նպատակ՝ Ուժեղ Սպիտակ» նշանաբանով քարոզարշավն ամփոփեցին մեծ քայլերթով;

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդեւանյանը Սպիտակի ընտրություններում իրենց թեկնածուի հաղթելու հնարավորությունները գնահատեց իրատեսական։ «Կարող եմ ասել, որ սպիտակցիները մի քանի շատ հստակ խնդիր են ընդգծել, որոնց լուծումները տեղ են գտել «Ուժեղ Հայաստանի» կոնկրետ ծրագրում։

Վերջին տարիներին բազմաթիվ խոստումներ են տրվել, բազմաթիվ ծրագրեր են ներկայացվել, որոնցից ոչ մեկը չի կատարվել։ Եվ սպիտակցիները հենց դա են ասում։ Ասում են՝ պատասխանատվության որեւէ մեխանիզմ այս մարդիկ չունեն։ Դրա պատասխանը հստակ է։ Մենք ասում ենք՝ մենք գիտակցում ենք մեր յուրաքանչյուր խոստման կարեւորությունը, դրա արժեքը։ Եվ մենք որեւէ տեղ չենք կարող խուսափել պատասխանատվությունից։ Այդ ամենը հասկանալով՝ մենք մտել ենք այս պայքարի մեջ։ Կարող եմ ասել նաեւ, որ Արման Ավետիսյանին շատ ջերմ ու դրական ընդունում են։

Քարոզարշավի տեսանկյունից էլ մի կարեւոր նրբություն եմ ուզում ընդգծել։ Եթե ուշադրություն դարձնեք, որեւէ միջանձնային, ատելության խոսքի եւ նման որեւէ մի բան մեր ընկերը չի արել, թիմը չի արել ու դրանով այլ մշակույթ է բերել կոնկրետ քարոզարշավին։ Եվ դա էլ է շատ կարեւոր, որովհետեւ ակնհայտ է, որ համախմբմամբ, միասնականությամբ խնդիրների հաղթահարումը հնարավոր է ապահովել։ Եվ իհարկե, ծրագրերը, կոնկրետ գործողությունները, այդ թվում ֆինանսական կոնկրետ ծախսերի բաղադրիչ ունեցող՝ դրանք բոլորը Սամվել Կարապետյանը երաշխավորում է»,-ասաց Արամ Վարդեւանյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test