Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀԷՑ խոսնակը մեր հարցին պատասխանելու համար լիազորագիր է պահանջում hraparak.am hraparak.am

time
ՀԷՑ խոսնակը մեր հարցին պատասխանելու համար լիազորագիր է պահանջում

«Հրապարակի» խմբագրությունը ահազանգ էր ստացել Ջրվեժ համայնքի բնակիչ Արա Ասասյանից, որ միայն վերջին 12 օրում իրենց թաղամասում 4 անգամ վթար է տեղի ունեցել, որի ժամանակ ժամեր շարունակ հոսանքազրկված է եղել իրենց թաղամասը, իսկ նոյեմբերի 19-ին 21 ժամ հոսանք չեն ունեցել։ Քաղաքացին նաեւ նշում էր, որ նույն հասցեում երկու բաժանորդ կա գրանցված, ինքը եռաֆազ հոսանք օգտագործելու համար դիմում է ներկայացրել, սակայն դիմումի հետ կապված անհարկի ձգձգում են` չեն պատասխանում։ Հոսանքի անջատումների ու եռաֆազ հոսանքի հետ կապված քաղաքացին բազմաթիվ նամակներ է գրել ՄԻՊ, ՀԾԿՀ, ՀԷՑ, սակայն իր խոսքով կամ պատասխան չի ստացել, կամ ստացած պատասխանը սպառիչ չէ։

Մենք դիմեցինք ՀԷՑ, հասկանալու, թե ինչո՞ւ են նշված թաղամասում նման հաճախականությամբ հոսանքի անջատումներ լինում, ինչպես նաեւ քաղաքացու մատնանշած եռաֆազ հոսանք ունենալու հետ կապված դժվարությունները ներկայացրեցինք։ ՀԷՑ խոսնակ Լանա Մինասյանը նշեց, որ քաղաքացու անուն ազգանունն իրեն ծանոթ է եւ խոստացավ ավելի ուշ պատասխանել հարցերին։ Հաջորդ օրը, սակայն, մեզ մի տարօրինակ նամակ ուղարկեց, թե՝ առանց լիազորագրի, չեն կարող մեր հարցերին պատասխանել։ Նամակում մասնավորապես ասվում է․ «Ի պատասխան Ձեր բանավոր հարցման՝ հայտնում եմ, որ առկա չէ համապատասխան լիազորագիր, որը կհավաստեր Արա Ասասյանի անունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում հանդես գալու իրավասությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ձեր հարցմանը հնարավոր կլինի անդրադառնալ պատշաճ լիազորագիր ներկայացնելու պարագայում»:

Ստացվում է՝ մարդկանց բողոքներին արձագանքելիս, ըստ ՀԷՑ-ի, պետք է լրագրողները քաղաքացու հետ գնան նոտար, լիազորագիր ստանան նրանից, նոր միայն խնդրի մասին բարձրաձայնեն։ ՀԷՑ-ում լրագրողներին նույնացնում են դատարանում հայցվորի շահերը պաշտպանող փաստաբանի հետ։ Ամեն ոլորտում է պրոֆեսիոնալիզմը նվազել, բայց այս պարագայում չենք կարող մեր զարմանքը չհայտնել, որ մի հսկա կառույցի խոսնակ չգիտի իր պարտականությունների եւ լրագրողների իրավունքների մասին։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test