mediamax.am
2026թ. նոյեմբերի 26-ին 80 տարեկան հասակում մահացել է Սթրոբ Թելբոտը, որը Բիլ Քլինթոնի նախագահության մեծ մասի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն էր։1990-ականների վերջում Սթրոուբ Թելբոտը ԱՄՆ գլխավոր բանակցողն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։Time ամսագրի նախկին թղթակից Թելբոտը 1994-2001 թվականներին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն էր՝ փաստացի լինելով Պետդեպարտամենտի երկրորդ պաշտոնյան։2002–2017 թվականներին նա գլխավորում էր Բրուքինգսի ինստիտուտը։Սթրոուբ Թելբոտը եւ ԼՂ խաղաղ գործընթացը1997–1999 թվականներին Սթրոուբ Թելբոտը ներկայացնում էր ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի Կոնֆերանսի համանախագահությունում՝ ռուսաստանցի եւ ֆրանսիացի գործընկերի հետ։Երեւանում ԱՄՆ դեսպանության գաղտնազերծված հեռագրի համաձայն՝ 1997 թվականի մայիսի 31-ին Սթրոբ Թելբոտը ֆրանսիացի եւ ռուսաստանցի գործընկերների հետ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին էր ներկայացրել կարգավորման համապարփակ համաձայնագրի նախագիծը։ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, որոնք 2023 թվականի փետրվարին հրապարակել էր «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, 1997 թվականի փետրվարի 28-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ հանդիպման ժամանակ Թելբոտը նախազգուշացրել էր, որ Տեր-Պետրոսյանը պետք է պատրաստ լինի նրան, որ կարգավորմանը հասնելու հարցում միջազգային ճնշումն աճելու է։1997 թվականի սեպտեմբերի 29-ին Թելբոտը Նյու Յորքում կրկին հանդիպել էր Ալեքսանդր Արզումանյանի հետ։ Գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ Թելբոտն ընդգծել էր, որ Երեւանը պետք է շարունակի աշխատել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ՝ համոզելով նրանց բանակցություններ վարել, եւ խոստացել էր ուսումնասիրել Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանի ԱՄՆ այցի հարցը։ Նա նաեւ հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Տեր-Պետրոսյանը հոռետեսորեն է տրամադրված մինչեւ 1997 թվականի վերջը բանակցություններում բեկման հասնելու հարցում։Ի՞նչ էր Թելբոտին ասել ՊրիմակովըԳաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, որոնք ուսումնասիրել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USC) Հայագիտության ինստիտուտը, Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովը 1996 թվականի մայիսին Սթրոբ Թելբոտին ասել էր, որ իր մոտեցումը կայանում է նրանում, որ Ադրբեջանն ու Ղարաբաղը մնան միասնական պետության շրջանակներում՝ միաժամանակ Ղարաբաղին փաստացի անկախություն տրամադրելով։
Պրիմակովը նաեւ նշել էր, որ Տեր-Պետրոսյանի կառավարությունը համարում է ամենակառուցողական կողմը, Քոչարյանի գլխավորած Ղարաբաղի ղեկավարությանը՝ գլխավոր խոչընդոտը, իսկ Հեյդար Ալիեւին՝ «այդ երկուսի միջինը»։Ինչպիսի՞ն էր Թելբոտի դիրքորոշումը տարածքների փոխանակման («Մեղրիի տարբերակ») հարցումԹելբոտը թերահավատորեն էր վերաբերվում սահմանների փոփոխության հեռանկարին։ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, որոնք ներկայացրել էր «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, 1997 թվականին Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը Թելբոտին առաջարկել էր ԼՂ խնդիրը լուծել «սահմանների փոփոխության» միջոցով։ Թելբոտը պատասխանել էր, որ դա կարող է շեղել կողմերին Մինսկի խմբի առաջարկներից, եւ նախազգուշացրել էր, որ սահմանների փոփոխությունը «հավասարազոր է Պանդորայի արկղը բացելուն»։Ի՞նչ էր անում Սթրոբ Թելբոտը Երեւանում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին1999 թվականի հոկտեմբերի 27-ին Սթրոբ Թելբոտը գտնվում էր Երեւանում՝ Հայաստանի ղեկավարների հետ բանակցություններ վարելու նպատակով՝ հուսալով առաջընթացի հասնել նոյեմբերին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին ընդառաջ։Նա բանակցություններ էր վարել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ, որից հետո մեկնել էր Անկարա։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ռուբինը բանակցությունները կառուցողական էր որակել եւ նշել, որ Թելբոտը Երեւանից մեկնել էր Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից մոտ մեկ ժամ առաջ։Երեկոյան Անկարայում նա բանակցությունների մասին տեղեկացրել էր Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելին։ Այդ հանդիպման վերաբերյալ գաղտնազերծված հեռագրում մեջբերվում են Թելբոտի խոսքերն այն մասին, որ Ալիեւը պատրաստ էր գործել ավելի արագ, քան Քոչարյանը, ում դրությունն ավելի բարդ էր։ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթը Թելբոտին հանձնարարել էր վերադառնալ Հայաստան՝ անձամբ ցավակցություն հայտնելու համար։ Հոկտեմբերի 29-ին նա Մոսկվայից ժամանել էր Երեւան։Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ ամերիկացի դիվանագետը խորին ցավակցություն էր հայտնել եւ համոզմունք հայտնել, որ հայ ժողովուրդը պատվով կհաղթահարի դժվարին փորձությունը։Սթրոբ Թելբոտը նաեւ պատրաստակամություն էր հայտնել աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։Օսկանյանի հուշերը2013 թվականին մեր կայքում հրապարակված սյունակում Վարդան Օսկանյանը պատմել էր Թելբոտի այցի մասին.«Հաշվի առնելով Ալիեւի տարիքը, իշխանությունը որդուն ժառանգություն թողնելու ցանկությունը եւ օրեցօր վատթարացող առողջական վիճակը՝ նրա մոտ ակնհայտ նկատվում էր միտում ԼՂ հարցին տալու մի այնպիսի լուծում, որը կլիներ վերջնական, ամբողջական, կողմերի կարիքները բավարարող եւ ապագայում առաջացող հնարավոր բարդություններից զերծ: Այլ կերպ ասած՝ հայր Ալիեւի մոտ լուրջ ցանկություն կար որդուն ձերբազատելու այս խնդրից եւ հանձնելու նրան մի երկիր, որը զերծ կլիներ հնարավոր պատերազմի վտանգից: Նման ամբողջական լուծում Ալիեւը տեսնում էր Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանին զիջելու դիմաց՝ Հայաստանի տարածքով Նախիջեւանի հետ անխափան կապ ստեղծելու միջոցով: Ալիեւի այս տրամադրությունները ինչ-որ ձեւով հասանելի էին դարձել ամերիկյան միջնորդներին, եւ ահավասիկ հայց ստացանք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ստրոբ Թելբոտը 1999թ. հոկտեմբեր 27-ին ժամանելու է Երեւան՝ հանդիպելու նախագահին եւ քննարկելու ԼՂ հարցի կարգավորման մի նոր առաջարկություն: Միջնորդական առումով սա շեղում էր Մինսկի խմբի բանակցային գործընթացից, որովհետեւ նախաձեռնությունը միայն ամերիկացիներինն էր, իսկ բովանդակային առումով այն էապես տարբերվում էր մինչ այդ միջնորդների կողմից արված բոլոր առաջարկություններից:Այդ հանդիպմանը մասնակցելու համար Քոչարյանը կանչել էր նաեւ ինձ եւ վարչապետ Վազգեն Սարգսյանին: Թելբոտի երկհոգանոց պատվիրակությանը միացել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնը: Հանդիպումը սկսվեց առավոտ 10-ին եւ կեսօրվա ընդմիջումից հետո դեռ շարունակվում էր: Երեկոյան մոտ՝ 4:15-ի կողմերը, Վազգեն Սարգսյանը հիշեցրեց. «Պարո՛ն նախագահ, ես եւ Վարդանը շուտով պետք է գնանք Ազգային ժողով` կառավարության հետ հարցուպատասխանին»: Բավական բարդ եւ դժվարին մեր քննարկումները դեռ հեռու էին ավարտվելուց, երբ Քոչարյանը, ամփոփելով օրվա քննարկումները, ի գիտություն ընդունեց առաջարկությունները՝ հույս հատնելով, որ թերեւս առիթ կունենանք հարցը շարունակելու քննարկել եւ եզրահանգման հասնել: Այդ պահին դեսպան Լեմոնը մի կտոր թղթի վրա գրություն տվեց ինձ, որտեղ ասվում էր, որ Թելբոթը կուզենա ինձ հետ մի քանի այլ հարցերի մասին խոսել, եւ առաջարկում էր, որ ես իր մեքենայով նրան ուղեկցեմ օդանավակայան, որտեղից նա հատուկ չվերթով պետք է մեկներ Անկարա: Մի պահ մենք բոլորս ոտքի կանգնեցինք, ես պատրաստվում էի Վազգենից հարցուպատասխանին չմասնակցելու թույլտվություն հարցնել, երբ լսեցի՝ Քոչարյանը Վազգենին առաջարկեց՝ միգուցե ընդհանրապես չգնալ Ազգային ժողով եւ մնալ ու երեքով քննարկել նոր առաջարկությունը: Վազգենը պնդեց, որ անպայման պետք է ներկա լինի նիստին, եւ այդպիսով մենք բաժանվեցինք: Վազգենի թույլտվությամբ ես ուղեկցեցի ամերիկացիներին, իսկ նա մեկնեց Ազգային ժողով, որտեղ եւ տեղի ունեցավ հոկտեմբեր 27-ի ողբերգությունը:Հոկտեմբեր 27-ի ոճիրը կտրուկ փոխեց իրավիճակը բանակցային գործընթացում եւ խառնեց միջնորդների քարտերը: Ամերիկացիները հույս ունեին, որ հայկական եւ ադրբեջանական կողմերի նախնական համաձայնություն ունենալուց հետո, դեկտեմբերին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում նրանց առաջարկությունը կամ դրա մի տարբերակը կարող էր արդեն դառնալ Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված առաջարկություն, որը եւ սկիզբ կդներ բանակցային նոր փուլի, որի նպատակը պետք է լիներ ԼՂ հարցին տալ համապարփակ եւ ամբողջական լուծում»:Ո՞ւմ էր Թելբոտն «աշխարհաքաղաքական բանտարկյալներ» անվանում2000 թվականի մարտին Foreign Policy ամսագրում հրապարակվել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոտի հոդվածը, որում նա, մասնավորապես, գրել էր, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով այդ անկլավում բնակվող հայերը հայտնվել են աշխարհաքաղաքական բանտարկյալների վիճակում»։ «Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տնտեսական բարեկեցությունը կախված կլինի ջրային ռեսուրսների արդար բաշխումից եւ տրանսպորտային միջանցքների խելամիտ կառավարումից», - գրել էր Թելբոտը։Արա Թադեւոսյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test