Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ավտոմատից, մի՛ վախեցի՝ չի կծում hraparak.am hraparak.am

time
Ավտոմատից, մի՛ վախեցի՝ չի կծում

Վախեցել ու զայրացել է մեր «քաջ» Նիկոլը, երբ տեսել է, որ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի պատշգամբներից ավտոմատների նմանվող խաղալիքներով պարում են տղամարդիկ։ Պարը նվիրված է եղել Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին նկարահանված ֆիլմի պրեմիերային։ Երևի մտածել է՝ էս ի՞նչ է, առանց իմ թույլտվությա՞ն են հայրենասիրություն ցուցադրում, առանց իմ որոշմա՞ն են զենք հիշեցնող առարկաներով պարում։

Նախաձեռնողները երևի մոռացել էին Նիկոլից հարցնել՝ ի՞նչ երգի տակ պարեն, ինչ ռեկվիզիտներ օգտագործեն։ Չէ՞ որ եթե հարցնեին, մեր վարչապետը գուցե առաջարկեր իր նախընտրած ռեպերտուարից որևէ երգ, օրինակ՝ «Ուր որ գնաս, հետդ կգամ»։ Միայն թե ոչ Մոնթեի մասին ֆիլմի պրեմիերային, ոչ ավտոմատների նմանվող խաղալիքներով։ Նիկոլի ճաշակով ավելի հարմար կլիներ մի բան, որից հայրենասիրության հոտ չէր գա, ու որևէ մեկի մոտ ազգային զգացումներ հանկարծ չէին արթնանա։

Նիկոլ ջան, մի՛ վախեցիր։ Իրական ավտոմատներ չեն եղել՝ խաղալիքներ են։ Չեն կծում, չեն կրակում, ոչ էլ իշխանությունդ է վտանգում։ Թեև, պարզ է՝ դու ի՞նչ ես հասկանում ավտոմատից, քո նախընտրած զինանոցը, կարծես, բանանն է, սուջուխը, պեռաշկին։ Դրանցով էլ կարելի է շատ բան անել՝ հատկապես եթե քաղաքական գործիչ ես, որի համար հայրենասիրությունը դարձել է անհարմար թեմա։ Բայց շատ մի՛ ոգևորվիր, Նիկոլ, դու չպիտի որոշես՝ մարդիկ ինչ երգի տակ պարեն, ինչ միջոցառման ժամանակ ինչ խորհրդանիշներ օգտագործեն, ինչն է հայրենասիրական, ինչը՝ ոչ։ Հանկարծ վաղը քեզ թամադայի տեղ էլ չդնես ու չսկսես որոշել, թե հարսանիքներին ինչ երգի տակ պիտի պարեն, որ հանկարծ ազգային երգ հնչելուց չզայրանաս։

Խնդիրը խաղալիք ավտոմատները չեն։ Խնդիրն այն է, որ հայրենասիրությունը քեզ մոտ կասկած է առաջացնում, իսկ Մոնթեի անունը, Արցախի հերոսների հիշատակը, ազգային խորհրդանիշներն ու այն ամենը, ինչը մարդկանց հիշեցնում է մեր հայրենիքի մասին` քո իշխանության համար անհարմար են։

Դու և քո թիմը կարող եք փորձել հայրենասիրությունը դարձնել անցանկալի, կարող եք մարդկանց վախեցնել, կարող եք ամեն ինչ քաղաքականացնել, բայց մի՛ կարծեք, թե ամբողջ ժողովուրդն է ձեր նման։ Անհայրենիք եք միայն դուք ու ձեր թիմը, այլ ոչ թե մեր ժողովուրդը։

Եվ, երևի, հենց դա է քո զայրույթի իրական պատճառը. չես պատկերացնում, որ մի պար, մի ֆիլմի պրեմիերա, մի քանի խաղալիք ավտոմատ ու հայրենասիրական մթնոլորտ կարող են այդքան մեծ արձագանք ստանալ։ Որովհետև քո աշխարհում ամեն ինչ չափվում է իշխանության թույլտվությամբ, իսկ իրական կյանքում դեռ կան մարդիկ, որոնց համար Արցախը, Մոնթեն, հայրենիքն ու ազգային հիշողությունը ոչ թե քաղաքական բեռ են, այլ արժեք։

Դու պարզապես չես ցանկանում հասկանալ, որ բոլոր հայ մարդիկ քո եւ քո թիմի նման անհայրենիք չեն։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test