Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականի հետքերով. Վայոց ձորի մարզի պարեկների գործողությունների շնորհիվ հարյուրավոր կյանքեր փրկվեցին. նրանք Սարավան-Զանգեր մի քանի կմ ճանապարհից դուրս են բերել 50-ից ավելի մեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ shamshyan.com shamshyan.com

time
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը ՊԾ մարզային գումարտակների հրամանատարներին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի կարգադրությունը, որ պարեկներն այս օրերին պետք է շարունակեն ուժեղացված ծառայությունը այդ թվում մերկասառույց ու ձյունապատ ճանապարհներին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 օր է գերլարված են աշխատում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։

Պատճառը Սարավան-Զանգեր մի քանի կիլոմետրանոց ճանապարհի մերկասառույցն է, քանի որ տեղացած ձյունն անհարմարություններ է ստեղծել վարորդների համար, որոշ դեպքերում էլ մեղավորը այն «վայ» վարորդներն են, ովքեր ականջալուր չլինելով Պարեկային ծառայության հորդորներին, մեքենաները վարում են ոչ ձմեռային անվադողերով։

Միայն Սարավան-Զանգեր ավտոճանապարհին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները 50-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել անվտանգ վայր, մեծ մասն էլ պարեկներն իրենք անձամբ հրելով են հեռացրել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկների օպերատիվ ու ճիշտ աշխատանքի արդյունքում քանի օր է, բարեբախտաբար, ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չեն ունեցել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test