Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ոնց որ մահամերձ է»․ Ռոբերտ Քոչարյանը ծիծաղեց a1plus.am a1plus.am

time

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր շարունակվեց 2008 թվականի «Մարտի 1-ի» վերաբացված գործի դատավարությունը։

Մեղադրյալի աթոռին են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը։ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական կարգի տապալման հոդվածը (300.1) հակասահմանադրական ճանաչելուց և գործը կարճելուց հետո, այն վերաբացվել է։ Նրանց առաջադրվել է նոր մեղադրանք՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով (2008թ. Մարտի 1-ի իրադարձությունների դրվագով)։

Այսօր դատարանում հետազոտվեցին գործում առկա ապացույցները, որոշվեցին նաեւ կազմակերպչական որոշ հարցեր։ Դատավոր Սարգիս Պետրոսյանը թույլատրեց Ռոբերտ Քոչարյանին փոխանցել գործի նյութերը։

Նիստի ավարտից հետո դահլիճում ներկաները փոխանցեցին Ռոբերտ Քոչարյանին, որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։

«Ոնց որ մահամերձ է»,- արձագանքնեց Ռոբերտ Քոչարյանը եւ ծիծաղեց։ Դատական հաջորդ նիստը կշարունակվի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10․00-ին։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test