Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ Իր վարչապետության վերջին օրերն է վայելում hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ Իր վարչապետության վերջին օրերն է վայելում

Հարցազրույց հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ

- Մարդիկ հարցնում են` ինչո՞ւ է ՀՀ վարչապետն այսքան շատ վոյաժների մեկնում։ Տպավորություն է, որ նա ինչ-որ բանից փախչում է, անհանգիստ է։ Ինչո՞ւ է այսքան շատ շրջագայում։ Որպես հոգեբան՝ տեսնո՞ւմ եք որեւէ կոնկրետ պատճառ։

- Նիկոլ Փաշինյանը ենթարկվել է ֆիասկոյի։ Մայիսից մտել ենք վերջին փուլ։ Կան հարցեր, որոնց պատասխանները չկան, կան խնդիրներ, որոնց լուծումները չկան, եւ այս մարդն ունենում է նյարդային պոռթկումներ։ Լրագրողի հետ ունեցած վերջին դեպքն անթույլատրելի միջադեպ էր։ Նա իր վարչապետության վերջին օրերն է վայելում։ Բոլորից լավ է հասկանում, որ շուտով պատասխանատվության ժամն է գալու, եւ ինքն այլեւս չի կարողանալու պետության հաշվին նման շքեղություններ թույլ տալ։ Ռումինիա կատարած վերջին այցի ժամանակ նա ռում-տուր էր անում, ինչ-որ մանկական բաներ, որոնք բնորոշ էին իրեն` այն ժամանակ, երբ նոր էր վերցրել իշխանությունը, առաջին անգամ մտել էր նախագահական` նկարում էր զուգարանները։ Մոտավորապես նույն բանն անում էր Ռումինիայում։ Ես պատահական չասացի, որ նրա ժամանակը սպառվում է` վերջը մոտ է։ Նա բոլորից լավ գիտի, որ իր հեռանալուց հետո Հայաստանը դառնալու է իրավական պետություն, ինքն անպայման օրենքի առաջ ենթարկվելու է պատասխանատվության եւ չի ունենալու հնարավորություն՝ երկնքին նայելու։ Վայելում է կյանքը, քանի դեռ կարող է։

- Այս ինտրիգները, ագրեսիան, փողոցային ոճի կռիվները՝ լրագրողների եւ ընդդիմության հետ, հասարակության վրա ազդո՞ւմ են։

- Ազդում են, սակայն հասարակությունը խոր դեպրեսիա է ապրում՝ ելնելով Նիկոլ Փաշինյանի մոտեցումներից։ Մարդկանց մոտ կա հուսահատություն, դրա հիմնական պատճառն անելանելիությունն է, որը բերել է Փաշինյանը եւ շարունակում է։ Նա ԱԺ ամբիոնից սպառնաց, որ իրեն չեն կարողանալու հեռացնել, մնալու է հավերժ։ Այս գաղափարները տրվում են միայն դիկտատորի կողմից, իսկ երբ կա դիկտատոր, մարդիկ սկսում են ընկճվել, մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ։ Փաշինյանը մթնոլորտ է ստեղծել եւ մարդկանց ներշնչել, որ ձեզնից ոչինչ կախված չէ: Անելու եմ այն, ինչ ուզում եմ․․․․ սա դասական դիկտատորի, տիրանի հոգեբանություն է։ Լրագրողների հետ միջադեպն իրականում թատրոն է` փորձում է դեմոկրատ խաղալ, սակայն միեւնույն ժամանակ ճնշումներ է գործադրում լրագրողների նկատմամբ։ ԱԺ ամբիոնից բացառապես սպառնում է։ Հանրության համար այս ամենը չի կարող լինել ընդունելի։ Սովորաբար այն կուսակցությունները, որոնք կարծում են, թե իրենք հավերժ են, ունենում են շատ կարճ կյանք։ Ոչ մի դեմոկրատական երկրում երկրի ղեկավարը չի կարող լինել այսպիսին։ Հայաստանը շատ հստակ գնում է բռնապետության ճանապարհով։ Ամոթալի է, անընդունելի է, երբ 21-րդ դարում երկրի ղեկավարն այսպիսին է։ Մնում է, որ ընդդիմադիրներին գնդակահարի, ու վերջ։ Միայն դա է պակասում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test