Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ընդունել էր ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին։ Նրանց հետ հանդիպել էին նաեւ Ռուբեն Ռուբինյանը, ՆԳ, արդարադատության նախարարները։ Սահմանադրության նախագիծն ու խաղաղության համաձայնագի՞րն են քննարկում, Մոսկվայի հետ հարաբերություննե՞րը՝ գուցե, Արեւմուտքից ՀՀ իշխանությունն աջակցություն է խնդրում, գուցե ԹՐԻՓՓ-ի թեման: Հաղորդագրությունները ոչինչ չեն ասում։ Զրուցել ենք քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ:
- Ըստ Ձեզ, ո՞րն էր դեսպանների հետ ՀՀ պաշտոնյաների հանդիպման նպատակը` ԹՐԻՓՓ-ի մեկնարկ, սահմանադրության նոր տեքստ, Մոսկվա կատարելիք այցեր․․․
- Հարցն այն է, թե արդյո՞ք գործնական քայլերով Հայաստանը գնում է դեպի Եվրոպա: Գործնական քայլեր չկան ընդհանրապես, դա ակնհայտ է: ԹՐԻՓՓ-ի հետ կապված՝ մենք նույնպես ունենք խնդիր: Թրամփն Իրանի հետ դեռ չի կարգավորել հարցը, իսկ Իրանը բացահայտ ասում է, որ այն իր համար կարմիր գիծ է: Իրանից նշում են, որ թեպետ լսել են Հայաստանի հավաստիացումները, սակայն դրանք իրենց համար բավարար չեն: Սա խոսում է այն մասին, որ քանի դեռ ԱՄՆ-ն Իրանի հետ իր հարաբերությունները չի կարգավորել, քանի դեռ ամերիկյան զորքը դուրս չի բերվել, ոգեւորված ասել, որ ԹՐԻՓՓ-ը մեծ հաջողություն է՝ առնվազն միամտություն է: Մինչեւ հունվարի 3-ից դեմոկրատները չգան իշխանության եւ Թրամփին չպարտավորեցնեն Իրանից դուրս քաշել իր զորքը, ոչինչ չի կարող հստակեցվել: Թրամփն այսօր էլ հայտարարեց, որ պետք է հարվածել Իրանին․ քանի դեռ հարցերը չեն լուծվել, այդ բոլոր հարցերն անորոշ են: Նիկոլ Փաշինյանն ընդամենը ուզում է ցույց տալ, որ ինչ-որ բան է արել:
- Փաշինյանը փորձում է իմիտացիա ստեղծել, թե Եվրոպայում Հայաստանին գրկաբաց սպասում են, սակայն ԵՄ-ն կարծես կորցրել է իր նախկին ուժն ու դերը, ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Չինաստանը սեպարատ հանդիպում են, հարցեր քննարկում, իսկ ԵՄ-ից որեւէ մեկը չի մասնակցում այդ հանդիպումներին:
- Խոր թյուրիմացություն է, որ Եվրոպան կորցրել է իր ազդեցությունը: Եռյակը հանդիպեց, նկարվեցին, ու վերջ: Ցանկանում էին, որ այդ հանդիպումը լինի պատմական, սակայն պատմական եղավ միայն նկարը, այն էլ պարզվեց, որ Պուտինի հետ անգամ այդ նկարում բավականին նվաստացուցիչ վարվեցին: Եվրոպան հաստատապես չի մեկուսացել: Ասեմ ավելին` ԱՄՆ-ն ասում է, որ եթե ցանկանում են լուծել Ուկրաինայի հարցը, ապա պետք է կարգավորվեն Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները: Էլ ինչպե՞ս է ԵՄ-ն դուրս մնացել պրոցեսներից, եթե անգամ ուկրաինական խնդիրը կապված է ԵՄ-ՌԴ հարաբերությունների հետ: Եվրոպայի կշիռը մեծանում է, դեմոկրատների գալուց հետո Եվրոպայի հետ ունեցած հարաբերությունները կտրուկ վերանայվելու են, իսկ ՌԴ-ի հետ առավել կոշտ քաղաքականություն են վարելու:
- Իսկ դեսպաններն ինչո՞ւ հանդիպեցին Փաշինյանի հետ:
- Եվրոպացի դեսպանները պարբերաբար ուզում են հասկանալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը: Ինչ վերաբերում է սահմանադրության տեքստի հրապարակմանը, ապա այդ քայլով երկիրը գցեցին ցնցումների մեջ: Եթե ժողովուրդը քեզ սահմանադրություն փոխելու մանդատ չի տվել, բայց դու այնքան ես ցանկանում հասնել դրան, որ պատրաստ ես գնալ արտահերթ ընտրությունների, ապա ի՞նչ է դա, եթե ոչ պարտադրանք: Անգամ շանտաժ արեցիր, որ սեպտեմբերին աղետալի պատերազմ տեղի կունենա, եթե մեծամասնություն չունենաս, սակայն մարդիկ չեկան քո հետեւից, իսկ պատերազմ չեղավ: Եթե գտնում էիր, որ ընտրությունների արդյունքները բավարար չեն, չվերցնեիր մանդատները, գնայիր արտահերթի հենց այդ ժամանակ: ՍԴ-ն այդ ընթացքում քննում էր հարցը՝ նոր ընտրության գնայիր, ո՞վ էր ձեռքդ բռնել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test