Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը նոյեմբերի 27-ի գիշերը հարվածել են Ռուսաստանի Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքում գտնվող ջերմաէլեկտրակայանին և սինթետիկ կաուչուկի գործարանին։ Հարվածների հետևանքով պայթյուններ և հրդեհներ են գրանցվել երկու արդյունաբերական օբյեկտների տարածքում։ Այս մասին հայտնել է ռուսական անկախ ASTRA լրատվամիջոցը՝ վերլուծելով դեպքի վայրից տարածված տեսանյութերը։
Գործարանը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի համար։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ այնտեղ արտադրվում են պինդ հրթիռային վառելիքի բաղադրիչներ, որոնք օգտագործվում են նաև «Իսկանդեր» հրթիռային համակարգերի արտադրության մեջ։
Հաղորդվում է, որ հարվածների հետևանքով վնասվել է նաև Եֆրեմովի ջերմաէլեկտրակայանը, որն ապահովում է քաղաքի և հարակից արդյունաբերական ձեռնարկությունների ջերմամատակարարումն ու էլեկտրաէներգիան։ Տեղի բնակիչները հայտնել են ջեռուցման մատակարարման խափանումների մասին։
Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաեւը հաստատել է անօդաչուների հարձակումը՝ հայտարարելով, որ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 4 անօդաչու։ Նրա պնդմամբ՝ ենթակառուցվածքային վնասներ չեն արձանագրվել, իսկ երեք առանձնատների պատուհաններ վնասվել են ընկած բեկորներից։ Մարզպետը, սակայն, չի հիշատակել գործարանի և ՋԷԿ-ի տարածքում տեղի ունեցած պայթյունները։ Հարվածների իրական հետևանքները դեռ գնահատվում են։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test