Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Զախարովա. TRIPP-ը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի mediamax.am mediamax.am

time
Զախարովա. TRIPP-ը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ TRIPP նախագիծը «չպետք է տարածաշրջանում նոր բաժանարար գծեր ստեղծի»:

Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան նշել է, որ ««Թրամփի ուղին» շատ առումներով կրկնօրինակում է այն, ինչ նախորդ տարիներին մշակվել էր տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համանախագահում էին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետները»:

«Ճիշտ է, այն ժամանակ խոսքը ոչ միայն Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ տարանցում կազմակերպելու մասին էր, այլեւ հայկական երկաթուղային ենթակառուցվածքի լիարժեք ապաշրջափակման՝ դեպի Թուրքիա, Իրան եւ Ռուսաստան հասանելիությամբ:

Ցավոք, Երեւանը 2023 թվականին սառեցրեց իր մասնակցությունը եռակողմ աշխատանքային խմբում: Այնուհետեւ՝ 2025 թվականին, հայտնվեց «Թրամփի ուղի» նախագիծը: Սակայն հայ-ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ առայժմ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Նախագծի թիրախային ցուցանիշներից ոչ մեկը չի հրապարակվել՝ ո՛չ շինարարության պարամետրերի եւ ժամկետների, ո՛չ համապատասխան ենթակառուցվածքի օգտագործման, ո՛չ էլ հեռանկարային բեռնահոսքի վերաբերյալ: Ոչինչ կոնկրետացված չէ:

«Թրամփի ուղու» հասցեին արդեն քննադատություն է հնչում, հատկապես իրանցի գործընկերների կողմից, որոնք ասում են, որ Իրանի հյուսիսային սահմանին ամերիկյան ուժային բաղադրիչի ցանկացած ֆիզիկական ներկայություն մի բան է, որի հետ Թեհրանը չի կարող համաձայնել:

Սկզբունքորեն կարեւոր ենք համարում, որ նախագծի իրականացման ժամանակ չանտեսվեն մեր երկրի եւ Իրանի շահերը: Այս նախագիծը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի տարածաշրջանում: Հակառակ դեպքում այդ տրանսպորտային-լոգիստիկ նախաձեռնությունը ձախողման դատապարտված կլինի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test