Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանն ուղեղային մորմոքի վերածելու նուրբ արվեստը 168.am 168.am

time
Հայաստանն ուղեղային մորմոքի վերածելու նուրբ արվեստը

Նիկոլ Փաշինյանն արդեն ութ տարի պահպանում է իշխանությունը, որովհետև, ի թիվս այլ միջոցների, կարողանում է հասարակությանը սուտ վաճառել:

Նա այդ մեթոդով է նաև իշխանության եկել: 2018-ին նա հյուսեց թալանի մասին սուտը, որն ամբողջությամբ սուտ չէր, այլ կիսաճշմարտություն, և թալանը վերադարձնելու խոստմամբ եկավ իշխանության:

Նա խոսում էր արագաչափերը վերացնելու մասին, հիմա Հայաստանի ողջ տարածքում հազարավոր նոր արագաչափեր են ավելացել: Երդվում էր կոռուպցիայի դեմ պայքարին նվիրվածությամբ, հիմա իր իշխանության անդամները զբաղված են «թղթաբանորեն հիմնավորված» բազմապատիկ ավելի մեծ ծավալի կոռուպցիայով:

Նույնը՝ Արցախի պարագային: Ութ տարի առաջ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հիմա՝ «այն ժամանակ գտնվում էի դաշնակցական քարոզչության տակ, Արցախը թոկ էր Հայաստանի վզին»: Երկու օր առաջ էլ հրապարակվել է ամենամեծ սուտը՝ նոր Սահմանադրության նախագիծը՝ քաղաքացուն ուղղված «Քո Սահմանադրությունը» վերտառությամբ:

Հանրությանը սուտ կամ, լավագույն դեպքում, կիսաճշմարտություն վաճառելու օրինակները կարելի է անվերջ շարունակել: Դրանից է կազմված Հայաստանի վերջին ութ տարիների ողջ պատմությունը: Բայց խնդիրը ոչ թե օրինակների առատությունն է, այլ մեխանիզմը, որով հանրությունը թմրանյութի նման կլանում է սուտը և մինչև այսօր այդպես էլ հաջողություն չարձանագրած պայքարը դրա դեմ:

Տարիների ընթացքում պետության ու քաղաքականության վերաբերյալ հարցերում մարդիկ լսում են ոչ թե օբյեկտիվ իրականությունն արտահայտող ճշմարտություն, այլ այն, ինչ հաճելի է իրենց ականջներին ու ուղեղներին: Իշխանությունն էլ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, զբաղված է քաղաքացիների համար հաճելի տեղեկատվական բովանդակության (իրականում՝ տեղեկատվական աղբի) արտադրությամբ:

Այս մեխանիզմը դեռևս հաջողություն է ապահովում իշխանության համար, ի թիվս այլ գործոնների, նաև այն պատճառով, որ դրա դեմ պայքարող խմբերը կամ մեխանիկորեն հակադարձում են իշխանությանը՝ «սուտ է ասում» գնահատականով, կամ, որ ավելի վատ է՝ նույն մեթոդով փորձում են հանրությանը վաճառել հակասուտը կամ հակառակ կիսաճշմարտությունը:

Եվ քանի որ իշխանության վաճառածն ավելի հաճելի է, ծավալով՝ անհամեմատ մեծ, և ամենակարևորը՝ «նաղդ», հակաիշխանական բովանդակությունը մշտապես զիջում է իշխանությանը քաղաքականության տեղը զբաղեցրած քարոզչական շրջանառության մեջ:

Ստին, լավագույն դեպքում՝ կոնյունկտուրային կիսաճշմարտությանը վարժված հասարակությունը ժամանակի հետ հաշտվում է նույնպիսի պետություն ունենալու հետ, որն իրական պետությանը բնորոշ կազմավորման հետ կապ ունի այնքան, որքան իշխանության քարոզչությունը՝ ճշմարտության: Այսինքն՝ գրեթե կապ չունի կամ, լավագույն դեպքում, իրենից ներկայացնում է կիսապետություն՝ ձևական ատրիբուտներով ու բովանդակային չգոյությամբ:

Փակ շրջանի նմանվող այս իրականությունը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ քաղաքականությամբ զբաղվող խմբերն ու անհատները դադարեն հետևել ստի ու կիաճշմարտության հարաբերականորեն հեշտ ու արագ արդյունք ապահովող գործելակերպին և քաղաքականությունը վերջապես կառուցեն ճշմարտության՝ օբյեկտիվ իրականության վրա:

Հակառակ դեպքում իշխանական սուտը վերջնականապես դեգրադացնելու է հանրության գիտակցությունն ու բանականությունը՝ դրա փոխարեն լցնելով այն ամենայնը, ինչն անհրաժեշտ է իշխանության պահպանմամբ շահառու երկրներին ու կենտրոններին:

Հարություն Ավետիսյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test