Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Դատարանը մերժել է Ալեքսան Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գույքի վրա արգելանք դնելու միջնորդությունը. Արշակ Վարդանյան aravot.am aravot.am

time
Դատարանը մերժել է Ալեքսան Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գույքի վրա արգելանք դնելու միջնորդությունը. Արշակ Վարդանյան

«Հանրային մեղադրողի ներկայացրած ապացույցների թվում կային նաև փաստաթղթեր, մասնավորապես՝ քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություններ, որոնք, մեր համոզմամբ, քրեադատավարական օրենքի էական խախտմամբ դիտարկվել են որպես արտավարութային փաստաթղթեր, ապացույցներ և վկայակոչվել մեղադրական եզրակացությունում՝ որպես փողերի լվացումը հիմնավորող ապացույցներ։ Բարձրացրել ենք տվյալ ապացույցների անթույլատրելիության հարցը։

Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը՝ համապատասխան փուլում դրանք բովանդակային հետազոտության ենթարկելու և գնահատական տալու պայմանով»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի պաշտպաններից Արշակ Վարդանյանը՝ անդրադառնալով այսօր Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստում տեղի ունեցած զարգացումներին։

Նրա խոսքով՝ դատարանը մերժել է նաև Նարեկ Կարապետյանի և Ալեքսանյանի նկատմամբ մեղադրող դատախազի ներկայացրած՝ գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ միջնորդությունը։

«Այսինքն՝ գույքային պահանջ էին ներկայացրել մոտ 28 մլն դրամի հետ կապված։ Փորձում են որոշակի շարժական և անշարժ գույք սառեցնել մինչև հիմնական դատալսումների ավարտը, որպեսզի հնարավորության դեպքում դրանց վրա բռնագանձում տարածեն։ Դատարանը մերժեց այդ միջնորդությունը, որովհետև այն հիմնավորված չէր, փաստական ու իրավական հիմքերը բավարար չէին»,- ասաց պաշտպանը։

Վարդանյանի խոսքով՝ այն 111 վկան, որոնք դատախազի միջնորդությամբ կհարցաքննվեն դատարանում, այդ վկաների ցուցմունքները ոչ թե մեղադրանքը հիմնավորող, այլ այն հերքող ապացույցներ են։

«Դա էր պատճառը, որ նախորդ նիստերին ևս նշել ենք, որ դեմ չենք, նույնիսկ կողմ ենք այդ բոլոր ցուցմունքները հետազոտված համարելուն։ Դրանց ապացուցողական արժեքն այնքան ցածր է, որ մեզ հետաքրքիր չէ»,- ասաց նա։

Պաշտպանը նշեց նաև, որ իրենք միջնորդելու են հարցաքննել ևս 180 վկայի։ Նրանց ցուցմունքները վկայակոչված չեն մեղադրական եզրակացության մեջ, սակայն այդ անձինք մի շարք հոդվածներով տվել են մեղադրանքը հերքող ցուցմունքներ։

«Դրանք պաշտպանական կողմի վկաները չեն, այլ քննչական խմբի կողմից հարցաքննված 180 վկաներն են»,- ընդգծեց Արշակ Վարդանյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test