Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մենք խորհրդարան չենք գործուղվել ալիեւյան օրակարգը սպասարկելու համար hraparak.am hraparak.am

time
Մենք խորհրդարան չենք գործուղվել ալիեւյան օրակարգը սպասարկելու համար

Զրուցել ենք «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հետ։

-Ամբողջությամբ ծանոթացել եք սահմանադրության նախագծին, ի՞նչ խնդրահարույց փոփոխություններ եք նկատել։

-Իհարկե, ծանոթ եմ նախագծին և ուզում եմ հատուկ շեշտել, որ իրավաքաղաքական ամենամեծ խնդիրը հենց Անկախության հռչակագրի մասով է, այսինքն՝ վերացված է նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, ինչը պատահական չէ։ Սա հենց այն պահանջն է, որի համար ընդդիմությունն այս նախագիծն անվանում է ալիևյան։ Մեր դիրքորոշումն այս մասով հստակ է և աներկբա, ինչը նաև արտացոլվեց մեր կուսակցության ղեկավարի` պարոն Կարապետյանի կալանավայրից հղված ուղերձում, խմբակցության ղեկավարի տեսաուղերձում, կուսակցության հայտարարությունում։ Այս մասով երկրորդ կարծիք լինել չի կարող, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խորհրդարան չի գործուղվել, որպեսզի սպասարկի ալիևյան օրակարգը, և ես ուզում եմ շատ հստակ ասել, որ այդ 6 ձայնը, որն այս իշխանությունը չունի, մեզնից չեն կարող ստանալ: Հունիսի 7 ընտրությունների արդյունքներով հայ ժողովուրդը, առնվազն հայ ժողովրդի այն հատվածը, որն իր քվեն տվել են քաղաքական ընդդիմադիր ֆրակցիաներին, այդ թվում՝ խորհրդարանից դուրս մնացած «Բարգավաճ Հայաստան»-ին, ըստ էության, արդեն իսկ ոչ է ասել ալիևյան Սահմանադրության օրակարգին՝ զրկելով Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին 50 + 1, այսինքն՝ սահմանադրական մեծամասնությունից, ու սա այն կարևոր, առանցքային շեշտադրումն է, որ ես ուզում եմ անել: Մենք խորհրդարան ենք գործուղվել այդ թվում՝ փակելու օտարի պարտադրանքով և օտար օրակարգը սպասարկելուն ուղղված այս նախագծի հանգուցալուծումը՝ հանրաքվեի ձևաչափով։ Այսինքն՝ մեր դիրքորոշումը շատ հստակ է: Ինչ վերաբերում է առհասարակ նախագծին, գիտեք` ավելի հակաժողովրդավարական տեքստ երեւի դժվար էր պատկերացնել, ես, իհարկե, իրավաբան չեմ, բայց մեր մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ։ Միայն այն հանգամանքը, որ անձի վիճակը վատթարացնող նորմին հետադարձ ուժ է տրվել, սա, ես կասեի, իրավական նոնսենս է և, ըստ էության բռնապետությանը բնորոշ գործողություն։

Հետադարձ ուժը կարող է գործել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հանրության շահերի պաշտպանության համար, իսկ այս իշխանությունը ցանկացած բան կարող է մեկնաբանել որպես չակերտավոր հանրության շահերը պաշտպանելուն ուղղված գործողություն եւ այսպես դուռ բացել հետապնդումների, հաշվեհարդարների համար։ Մյուսը դատավորների հետ կապված, դատարանների անկախության հետ կապված նորմն է, այնտեղ էլ սահմանվում է ինչ որ մարմին, որը, ըստ էության, ՔՊ հլու-հնազանդ մարմին է լինելու՝ 5 հոգանոց վերագնահատման հանձնաժողով, որը, փաստորեն, պիտի կայացնի որոշումներ, որոնք դատական կարգով բեկանման ենթակա չեն։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի ամբողջ դատական համակարգը բռի մեջ հավաքելու մի քայլ։

-Ընդդիմությանը իշխանությունը մեղադրում էր, որ քննադատում են մի բան, որը չեն տեսել, գուցե Սահմանադրությունում ընդդիմության համար ձեռնտու փոփոխություններ են արվել։ Կա՞ն նման փոփոխություններ։

-Իրենք ինչ ցանկանան, կարող են ասել, տարբեր մանիպուլյացիաներով կարող են հասարակությանը մոլորեցնել, բայց իրավիճակը եւ փաստերը դրանից չեն փոխվում։ Բոլորս գիտեինք, եւ մեր հանրությունն էլ արդեն տեւական ժամանակ, հետեւելով այս իշխանության խոսույթին, արդեն ակնհայտորեն գիտեր, որ այս նախագծից Անկախության հռչակագրին հղումը հանվելու է, բայց դա ուղղակի իրավական ինչ որ ձեւակերպում չէր, դա մեր պետության հիմնաքարն է, պետության կայացման ճանապարհն է: Ուղղակի վերցնել հանել, այդպես չի լինում։ Դու ջնջում ես պետությունն իր հիմքերից, այստեղ նաեւ շատ կարեւոր մի բան եմ ուզում շեշտել՝ հայ ժողովուրդ չեն ասում, ասում են` Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, սա էլ է խնդիր, որովհետեւհայ ժողովուրդը աշխարհով մեկ սփռված համայն հայությունն է, իրենք նեղացնում են այդ շրջանակը եւ այդ նեղացնելուն է ուղղված Անկախության հռչակագրին հղումը վերացնելը, որովհետեւ այնտեղ համազգային նպատակներ կան, համազգային առաքելության մասին է խոսք գնում ու այս ամեն ինչը օտար պետության կողմից իջեցված հրահանգ է։

-Հասարակության մի ստված զանգված ընդդիմությունից սպասում է կտրուկ գործողություններ, հատկապես երբ նոր սահմանադրությունն էլ հրապարակվեց եւ ամեն ինչ այս մասով պարզ է։ Ի՞նչ քայլերի հաջորդականություն է որդեգրելու ընդդիմությունը։

-Եթե խոսում ենք քայլերից, առաջին քայլը, որն ակնկալվում է այս իրավիճակում ընդդիմությունից եւ որը մեր լիազորությունների շրջանակում է, խորհրդարանում օգտվել մեզ տրված հնարավորությունից եւ հստակ դիրքորոշում ունենալ եւ դեմ քվեարկել այս նախագծին։ Ես ուզում եմ վերահաստատել մեր դիրքորոշումն` այն անփոփոխ է։ Մենք ասել ենք, որ մեզ շուրջ 350 հազար քաղաքացիներ չեն գործուղել, որպեսզի մենք «այո» ասենք ալիեւյան սահմանադրությանը։ Ինչ վերաբերում է այլ գործողություններին, դուք հետեւում եք, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը միավորման ձեւաչափ ունի, եւ այդ ձեւաչափի շրջանակում տարբեր գործընթացներ են իրականանում, այդ թվում իրազեկման ակցիաներ` դրանք կարեւոր են, քանի որ մեր հասարակության մեջ կա նաեւ դեռեւս չկողմնորոշված շերտ, որոշակիորեն մոլորության մեջ գտնվող շերտ, որին պետք է իրազեկել, թե պետության ճակատագրի իմաստով ինչ վճռորոշ իրավիճակում ենք գտնվում, եւ թե ինչ ռիսկեր է պարունակում այն փաստաթուղթը, որը դրվել է շրջանառության մեջ։

-Վերջին շրջանում նոր ուժեր միացե՞լ են ընդդիմադիրների միավորմանը։

-Ես այդ ձեւաչափով աշխատանքներում ներգրավված չեմ, ուստի հստակ չեմ կարող ասել, բայց ամեն ինչ բաց է, հայտարարություններն արվում են, նաեւ հավաքների ժամանակ տեսնում եք տվյալ ուժերի ներկայացուցիչներին եւ այս առումով կարծում եմ նորություն լինելու դեպքում կիմանանք։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test