Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Դատախազը միջնորդեց հարցաքննել «Մեր ձևով» ՀԿ-ում երկու ամիս աշխատած, աշխատանքի չհաճախած, բայց աշխատավարձ ստացած և այն վերադարձրած վկային aravot.am aravot.am

time
Դատախազը միջնորդեց հարցաքննել «Մեր ձևով» ՀԿ-ում երկու ամիս աշխատած, աշխատանքի չհաճախած, բայց աշխատավարձ ստացած և այն վերադարձրած վկային

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը։

Նիստին ներկա չէին Նարեկ Կարապետյանն ու նրա պաշտպանը, սակայն դատական նիստը շարունակվեց առանց նրանց։

Այսօր հանրային մեղադրողը ներկայացրեց ապացույցների շրջանակը, որոնք, ըստ մեղադրող կողմի, պետք է հետազոտվեն դատարանում և էական նշանակություն ունենան վերդիկտի կայացման համար։ Մեղադրողը թվարկեց 100-ի հասնող վկաների անուններ՝ միջնորդելով նրանց հարցաքննել դատարանում։ Ըստ մեղադրողի՝ այդ վկաներն աշխատել են «Մեր ձևով» ՀԿ-ում, ստացել աշխատավարձ և ներգրավված եղել քարոզչական աշխատանքներում։

«Հարցաքննել վկա Հրայր Ավագյանին, որի հարցաքննությամբ կհիմնավորվի, որ «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ-ն պատկանել է Կարապետյաններին և որպես քաղաքական ուժ զբաղվել է քաղաքականությամբ։ Հարցաքննել վկա Գոհար Խաչիկյանին, որով կհիմնավորվի, որ նա աշխատել է «Մեր ձևով» ՀԿ-ում, վերջինիս առաջարկվել է շրջապատում քարոզչություն անել և հորդորել ընտրել Սամվել Կարապետյանի կուսակցությանը»,- նշեց մեղադրողը։

Մեղադրող դատախազը ներկայացրեց նաև մեկ այլ վկայի անուն՝ հիմնավորելով նրա հարցաքննության անհրաժեշտությունը նրանով, որ վերջինս երկու ամիս աշխատել է «Մեր ձևով» ՀԿ-ում, աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատավարձ, որը հետագայում վերադարձրել է՝ աշխատանքի չհաճախելու պատճառով։

Այսպես, դատախազը թվարկեց շուրջ հարյուր վկայի անուն՝ նշելով, որ նրանց հարցաքննությամբ կհիմնավորվի, որ «Մեր ձևով» ՀԿ-ն քաղաքական նպատակներ է հետապնդել, մասնավորապես՝ իշխանության հասնելը։ Ըստ մեղադրող դատախազի՝ իր մատնանշած վկաների հարցաքննությամբ կհիմնավորվի, որ «Մեր ձևով» ՀԿ-ն ղեկավարել և ժողովները կազմակերպել են Նարեկ Կարապետյանն ու Ալեքսան Ալեքսանյանը՝ գրասենյակների ղեկավարների միջոցով։

Մեղադրողի խոսքով՝ վկաների հարցաքննությամբ կհիմնավորվի նաև, որ ՀԿ-ի անդամները հետագայում դարձել են կուսակցության անդամներ, մասնակցել Երևանում տեղի ունեցած հավաքներին և ունեցել բջջային հավելվածով գործող խումբ, որտեղ իրենց անմիջական ղեկավարը նախորդ օրը հայտնել է, թե հաջորդ օրը որտեղ է տեղի ունենալու հավաքը։

Հիշեցնենք, որ Ալեքսան Ալեքսանյանը 2026թ. հունիսի 3-ից կալանքի տակ է եղել, իսկ սեպտեմբերի 30-ին նրա խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 մլրդ դրամ գրավը, իսկ բացակայելու արգելքը վերացվել է սեպտեմբերի 16-ին։

Ալեքսան Ալեքսանյանը մեղադրվում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանի և այլ անձանց հետ հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու մեջ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test