Հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ կիրառած սահմանափակումների հարցով ԵԱՏՄ կոլեգիայի նիստը հետաձգվել էր եւ տեղի կունենա դեկտեմբերի 1-ին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
«Բայց իմ հանձնարարությամբ մենք այլ ռազմավարություն ենք որդեգրել՝ ամենայն հավանականությամբ մենք կդիմենք Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու։ Այդտեղ կա երկու մեխանիզմ` երբ դիմում ես դատարան՝ որպես բողոք և դատարան՝ որպես կարծիք, որը կսպասարկի այդ պրոցեսին»,- ասաց նա։
Հարցին, թե երբ կդիմեն դատարան, Պապոյանը պատասխանեց, որ փաստաթղթերը կազմվում են։
Հարցին, թե այսինքն՝ նիստը Հայաստանի ցանկությա՞մբ է հետաձգվել, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Մի քիչ ավելի բաց կլինեմ՝ որպեսզի այնտեղ որոշումը անցնի, մեզ պետք է 10-ից 7 ձայն, մենք ունենք 10-ից 6 ձայն այս պահին։ Եթե մենք նիստն անենք՝ 6 կողմ, 4 դեմ, չի անցնելու որոշումը։ Հիմա ես լրացուցիչ գործիք եմ փորձում բերել, որը կլինի դատարանի կարծիքը, որը մեր կարծիքը կուժեղացնի»։
Պապոյանը չնշեց, թե որ երկրներն են դեմ,որոնք են կողմ։ «Ձեր հարցերով ընդամենը խանգարում ու դժվարացնում եք գործը։ Հիմա ես երկրի անուն ասեմ, որ այդ երկիրն էլ սկսի դեմ քվեարկե՞լ։ Եթե մենք հիմա չենք դնում քվեարկության, ուրեմն այս պահին Հայաստանի շահը դա է պահանջում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test