Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հռչակագիրը և ընդդիմության չլուծված հակասությունը 1in.am 1in.am

time
Հռչակագիրը և ընդդիմության չլուծված հակասությունը

Հայաստանի ընդդիմությունն Անկախության հռչակագրի շուրջ իր քաղաքական փաստարկն էապես թուլացրեց դեռևս 2020 թվականի պատերազմից հետո, երբ պատերազմի պատճառներից մեկը համարեց Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը։ Այդ հայտարարության գաղափարական հիմքում ընկած է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, որին հղում է կատարվում հենց Անկախության հռչակագրում։

Ընդդիմության այս երկու դիրքորոշումների միջև սկզբունքային հակասություն կա։ Եթե վերամիավորման գաղափարի հրապարակային հնչեցումը համարվում է դիվանագիտական սխալ՝ աղետալի հետևանքներով, ապա քաղաքական և իրավական ի՞նչ նշանակություն է ընդդիմությունը վերապահում նույն գաղափարին Հայաստանի սահմանադրական համակարգում։ Այս հարցը տարիներ շարունակ շրջանցվել է։

Անշուշտ, վարչապետի քաղաքական հայտարարությունն ու պատմական փաստաթղթի իրավական նշանակությունը տարբեր հարթություններում են։ Սակայն ընդդիմության փաստարկն առնչվում է հենց վերամիավորման գաղափարի հրապարակային հաստատման քաղաքական հետևանքներին։ Հետևաբար անհրաժեշտ է բացատրել այդ գաղափարի տեղը Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության և անվտանգության համակարգում։

Անկախության հռչակագիրը ծնվել է խորհրդային կայսրության փլուզման և ազգային զարթոնքի ժամանակաշրջանում։ Այն ամփոփել է հայ ժողովրդի պատմական ձգտումները և անկախ պետականության վերականգնման քաղաքական կամքը։ Երեսունվեց տարի անց Հայաստանի Հանրապետությունն ապրում է աշխարհաքաղաքական բոլորովին այլ իրականության մեջ։ Փոխվել են տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը, միջազգային հարաբերությունների բնույթը և Հայաստանի անվտանգության առաջնահերթությունները։

Հռչակագրի պատմական արժեքը կասկածի տակ դնելու անհրաժեշտություն չկա։ Սահմանադրական քննարկման առարկան Հայաստանի ստանձնելիք իրավական պարտավորություններն են, արտաքին քաղաքական նպատակները և դրանց իրականացման ռեսուրսները։ Պատմական ձգտումներին իրավական նշանակություն վերապահելը ենթադրում է նաև դրանց քաղաքական հետևանքների գիտակցում և պատասխանատվություն։

Հայաստանի ընդդիմությունը պարտավոր է ներկայացնել իր պատկերացումները երկրի սահմանների, Ադրբեջանի հետ հարաբերությունների, խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանային համակեցության վերաբերյալ։ Հռչակագրի շուրջ հայրենասիրական հռետորաբանությունը չի կարող փոխարինել այս հարցերի պատասխաններին։ Նույն պատասխանատվությունն ունի իշխանությունը՝ սահմանադրական փոփոխությունները հիմնավորելու Հայաստանի երկարաժամկետ շահերով և բացառելու արտաքին պարտադրանքի տրամաբանությունը։

Հայաստանի քաղաքական միտքը հասունության կարևոր քննություն է անցնում։ Անկախության սկզբնական շրջանում ձևակերպված ազգային նպատակների վերաիմաստավորումը պահանջում է պատմական գիտելիք, քաղաքական ազնվություն և ռազմավարական մտածողություն։

Անկախության հռչակագրի շուրջ բանավեճի ամենակարևոր հարցը Հայաստանի ապագայի վերաբերյալ քաղաքական ուժերի պատկերացումներն են։ Իսկ ընդդիմությունն այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է հաղթահարի 2020 թվականից ի վեր իր իսկ ձևակերպած հակասությունը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test