Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանի հրաժարականը պետք է դառնա Հայաստանում իշխանափոխության սկիզբ, այլ ոչ թե արտահերթ ընտրությունների մեկնարկ. Աշոտյան aravot.am aravot.am

time
Փաշինյանի հրաժարականը պետք է դառնա Հայաստանում իշխանափոխության սկիզբ, այլ ոչ թե արտահերթ ընտրությունների մեկնարկ. Աշոտյան

«Անկախության հռչակագրից հրաժարվում են այն պետությունները, որոնք գնում են լուծարման»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրության նախագիծը չպետք է դուրս գա ԱԺ շենքից։

«Ընդդիմությունը պետք է նպաստի այդ նախագծի քաղաքական կարանտինին։ Այն պետք է մնա խորհրդարանում՝ ինչպես վիրուսը։ Քանի ամիս էլ տևեն քննարկումները, նախագիծը չպետք է դուրս գա ԱԺ-ից։ Այն պետք է մեկուսացված մնա և մահանա հենց Ազգային ժողովում»,- ասաց Աշոտյանը։

Ըստ Աշոտյանի՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ցայտնոտի մեջ և այդ իրավիճակից ելքեր փնտրելու առումով բավականին ծանր վիճակում է։

«Ընդդիմության ռազմավարական թիվ մեկ նպատակը պետք է լինի թույլ չտալ, որ այդ նախագիծը դուրս գա ԱԺ տարածքից, իսկ Փաշինյանի ցայտնոտը վերածել Փաշինյանի ցուգցվանգի»,- նշեց նա։

Աշոտյանի համոզմամբ՝ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու սպառնալիքը կարելի է չեզոքացնել, եթե խորհրդարանական ընդդիմությունը դրան զուգահեռ կարողանա մոբիլիզացնել հանրային կարծիքը, Փաշինյանի հրաժարականի պարագայում առաջարկի համախմբող վարչապետի թեկնածու, գեներացնի ժողովրդական ալիք և խորհրդարանական մեծամասնությանը ստիպի քվեարկել այնպես, որ Փաշինյանի հրաժարականը դառնա Հայաստանում իշխանափոխության սկիզբ, այլ ոչ թե արտահերթ ընտրությունների մեկնարկ։

Անդրադառնալով Սահմանադրության նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու մասին իր հայտարարությանը՝ Աշոտյանը պատասխանեց հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այդ հանձնաժողովից։ Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր իր ճեպազրույցում նույնպես անդրադարձել էր այդ հարցին։

«Փաշինյանի արձագանքը չկարողացավ ինձ համոզել՝ արդյոք նա շարունակում է անտեղյակ մնալ եվրոպական քաղաքական ինստիտուտներից ու միջազգային իրավունքից, թե տեղեկացված է և շարունակում է մեզ նորից ֆռռացնել։

Այս Սահմանադրության նախագծում կան դրույթներ, որոնք վերաբերում են դատական իշխանությանը, մարդու իրավունքներին, քաղաքացիությունից զրկելուն և այլն, որոնց վերաբերյալ ԵՄ երկրներում այլ չափանիշներ են գործում։ Գործող Սահմանադրությունն ավելի եվրոպական է, քան Փաշինյանի առաջարկած նախագիծը։ Փաշինյանի առաջարկած նախագիծը փակում է մեր ճանապարհը դեպի Եվրամիությանն անդամակցություն։ Մի կողմից Փաշինյանը խոստանում էր ԵՄ անդամակցության գործընթաց, մյուս կողմից՝ Սահմանադրության մեջ գրել է դրույթներ, որոնք արմատապես կտրում են այդ թեման»,- ասաց Աշոտյանը։

Ի դեպ, Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետն այսօր 3 ամսով երկարացվեց։ Այս մասին տեղեկացնում նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով. «Անազատության ընդհանուր ժամկետով (բանտային + տնային կալանք) Աշոտյանն արդեն իսկ «ռեկորդակիր» է քաղբանտարկյալների մեջ՝ 950 օր։ Հուսամ՝ բանը չի հասնի 1000 օրվա տխուր «նշաձողին»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test