Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգերները «բողոքի ալիք» են բարձրացրել. ՊԵԿ-ի միջոցառումը լարել է իրավիճակը armlur.am armlur.am

time
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգերները «բողոքի ալիք» են բարձրացրել. ՊԵԿ-ի միջոցառումը լարել է իրավիճակը

Երեկ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) և սոցիալական ցանցերի մի շարք հայտնի դեմքերի՝ բլոգերների ու ինֆլուենսերների միջև կայացած հանդիպումը բուռն քննարկումների և դժգոհությունների տեղիք է տվել համացանցում։

«Քո հարկը քոնն է» նախաձեռնության շրջանակում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և տեղակալ Վրեժ Մխիթարյանը հյուրընկալել էին թվային բովանդակություն ստեղծողների՝ քննարկելու հարկ վճարելու մշակույթի զարգացման և կամավոր հարկային կարգապահության խթանման հարցերը։ Հանդիպմանը, որպես օրինակելի հարկ վճարողներ, ներկա են եղել մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ Լուսինե Թովմասյանը, Մերի Ներսիսյանը, Աստղիկ Ալավերդյանը, Էվելինան, Օվսիկը, Շալունցը, Լեռնուհին, Կամո բլոգը, Գայանե Պողոսյանը և այլք։

Կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվել էր, որ հանդիպմանը հրավիրվել էր ոլորտի բարեխիղճ հարկ վճարողների մի մասը, իսկ նման քննարկումները շարունակական են լինելու՝ ընդգրկելով առավել լայն շրջանակ։

Այնուամենայնիվ, հրավիրվածների ցանկը վրդովմունք է առաջացրել ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչների մոտ, որոնք դուրս են մնացել այդ հանդիպումից։ Մասնավորապես, բլոգեր Հայկ Մկրտչյանը սոցիալական ցանցի իր էջում զարմանք և դժգոհություն է հայտնել՝ նշելով, որ իրեն չեն ներառել «բարեխիղճ հարկ վճարող 15 բլոգերների» ցանկում։

«Զարթնել եմ մի քիչ շշմած։ ՊԵԿ-ը հանդիպում է կազմակերպել Հայաստանի բարեխիղճ հարկ վճարող 15 բլոգերների հետ, ու այդ ցանկում չկամ ես։ Ես ամենահետևողական հարկ վճարող մարդկանցից եմ, ու ինձ համար անհասկանալի է ընտրությունը։ Ավելին՝ ես այն մարդկանցից եմ, որ միակողմանի չի ասում՝ հարկ վճարեք, ես պետությանն էլ ասում եմ՝ բարեխիղճ ծախսեք, որովհետև սա երկբևեռ հարաբերություններ են»,- գրել է Մկրտչյանը։

Մեկ այլ գրառմամբ նա կասկած է հայտնել, որ իրեն չհրավիրելու պատճառը կարող է լինել իր քննադատական կեցվածքը․ «Իսկ հիմա զուտ ստացվում է, որ խոսում ես, դառնում ես անցանկալի՞, ո՞րն է հիմքը չներառելու՝ որոշ տեղերում հակակարծությո՞ւնը, ի՞նչը»։

Ստեղծված իրավիճակի և հնարավոր թյուրըմբռնումների ֆոնին հանդիպման մասնակիցներից բլոգեր Էվելինան ևս հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ իրենք տեղյակ չեն եղել ցանկի կազմման հստակ սկզբունքից։

«Հատկապես որ իմ ընկերները գիտեմ՝ ինչքան պատասխանատու հարկ վճարող են, ու չեմ ուզենա՝ որևէ հարցում թյուրըմբռնում լինի։ Մեզ հրավիրել էին որպես օրինակելի հարկ վճարողներ, բայց ուզում եմ հստակեցնել, որ մենք տեղյակ չենք, թե հստակ ինչ սկզբունքով է կազմվել հրավիրվածների ցանկը։ Հանդիպումը փոքր էր, միգուցե այդ պատճառով էինք ավելի քիչ։ Բնականաբար, մեր ոլորտում բազմաթիվ բարեխիղճ հարկ վճարողներ կան, որոնք այսօր ներկա չէին»,- գրել է Էվելինան։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգերները «բողոքի ալիք» են բարձրացրել. ՊԵԿ-ի միջոցառումը լարել է իրավիճակը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգերները «բողոքի ալիք» են բարձրացրել. ՊԵԿ-ի միջոցառումը լարել է իրավիճակը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգերները «բողոքի ալիք» են բարձրացրել. ՊԵԿ-ի միջոցառումը լարել է իրավիճակը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգերները «բողոքի ալիք» են բարձրացրել. ՊԵԿ-ի միջոցառումը լարել է իրավիճակը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգերները «բողոքի ալիք» են բարձրացրել. ՊԵԿ-ի միջոցառումը լարել է իրավիճակը

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test