Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ադրբեջանցի զինծառայողի դատավարությունը հետաձգվեց aravot.am aravot.am

time
Ադրբեջանցի զինծառայողի դատավարությունը հետաձգվեց

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցի որոշմամբ հետաձգվեց Շաքի գյուղի բնակիչ Անի Ավետիսյանի տուն ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաեւի դատական նիստը։ Վերջինիս պաշտպանը դատարանից ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 14-ին։

Մուսաեւը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ից 22։00-ընկած ժամանակահատվածում, ծառայություն է իրականացրել Լաչինի շրջանում տեղակայված մարտական դիրքում։ Հենց այդ ժամանակ էլ նա ՀՀ Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով հատել է Հայաստանի պետական սահմանը՝ ապօրինի մուտք գործելով ՀՀ տարածք։

Հիշեցնենք, որ Նասիմի Մուսաեւին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 8 հոդվածով։ Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 469 հոդվածի 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը), 340 հոդվածի 1-ին մասով (ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգությունը), 334 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը), 335 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը), 207 հոդվածի 1-ին մասի (մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելը), 254 հոդվածի 1-ին մասով (գողությունը՝ գաղտնի հափշտակությունը), 166 հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 4-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ անչափահասի նկատմամբ եւ այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով), 192 հոդվածի 2-րդ մասի 4-րդ ու 7-րդ կետերով (ազատությունից ապօրինի զրկելը՝ անչափահասի նկատմամբ եւ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ):

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test