Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Եթե պարոն Գրիգորյանն այդպիսի սկզբունքային դիրքորոշում ուներ, երբ օրենքն ընդունվել է, պետք է հրաժարական տար․ ես եմ որոշում կայացրել, որ նա չպետք է աշխատի»․ Փաշինյան aravot.am aravot.am

time
«Եթե պարոն Գրիգորյանն այդպիսի սկզբունքային դիրքորոշում ուներ, երբ օրենքն ընդունվել է, պետք է հրաժարական տար․ ես եմ որոշում կայացրել, որ նա չպետք է աշխատի»․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցին, որտեղ նա սխալ է համարում ԵՄ հետ հարաբերությունների ընդլայնումը և ասում, թե պետք է խորացնել հարաբերությունները ՌԴ հետ։

Հարցին՝ սա Արմեն Գրիգորյանի դիրքորոշո՞ւմն է, թե՞ իշխանություններն են արտահայտվում Արմեն Գրիգորյանի միջոցով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է այն հարցին, թե Արմեն Գրիգորյանի միջոցով մենք դիրքորոշում ենք արտահայտում, եթե ես ուրիշի միջոցով դիրքորոշում արտահայտող լինեի, ամեն շաբաթ ինչո՞ւ էի բրիֆինգ տալիս, հենա ուրիշների միջոցով դիրքորոշումներս կարտահայտեի»։

Դիտարկմանը, որ Արմեն Գրիգորյանը քամահրանքով է խոսել իրեն ՔՊ-ից հեռացնելու մասին հարցի շուրջ, Փաշինյանը պատասխանեց․ «Ես չեմ տեսել, բայց եթե ձեր ասած քամահրանքը պարոն Գրիգորյանի խոսքում կա, ես դրա համար շատ ցավում եմ։ Եթե այդպես է, և պարոն Գրիգորյանն այդպիսի սկզբունքային դիրքորոշում ուներ, երբ օրենքն ընդունվել է, պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր։ Ես եմ որոշում կայացրել, որ պարոն Գրիգորյանն այլևս Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին չպիտի աշխատի։ Իրեն ուրիշ աշխատանք առաջարկել եմ, ինքը հրաժարվել է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test