Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երբ քրեական գործով անձի մեղավորությունը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով aravot.am aravot.am

time
Երբ քրեական գործով անձի մեղավորությունը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Թիվ ՀԿԴ /0035/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործը ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Պատվական Հայրապետյանի և մյուսների՝ պետությանը պատճառված վնասի գումարը բռնագանձելու պահանջի մասին ընդունվել էր վարույթ, նշանակվել էր նախնական դատական նիստ 2026 թ. հուլիսի 7 -ին, ապա հերթական դատական նիստը՝ նոյեմբերի 18-ին՝ համաձայն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի։ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է. «1. Գագիկ Մազմանյանից, Արամ Հովսեփյանից, Պատվական Հայրապետյանից, Բագրատ Ասատրյանից՝ համապարտության կարգով, հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 500.438.429 ՀՀ դրամ, 2. Արամ Հովսեփյանից, Պատվական Հայրապետյանից և Բագրատ Ասատրյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 552.058.823 ՀՀ դրամ»:

Հակակոռուպցիոն քաղաքացիական գործը դեռևս գտնվում է նոր քննության, մասնավորապես, նախնական դատալսումների փուլում, իսկ պատասխանողներից Պ. Հայրապետյանն անհատական դիմումով դիմել էր ՍԴ։

Սահմանադրական դատարան դիմած Պատվական Հայրապետյանը (նախկինում զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության 6-րդ բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնը) նշել էր, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումը հանգեցրել է այնպիսի իրավիճակի, երբ անձի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման պայմաններում վերջինիս առաջադրված մեղադրանքում շարադրված փաստական հանգամանքները դիտարկվել են որպես ապացուցման կարիք չունեցող փաստեր, ինչը հակասում է սահմանադրական կարգավորմանը և հանգեցնում իր հիմնարար իրավունքի խախտման:

Դիմողը հարցնում էր, թե ի՞նչ սահմաններում կարող է քրեական գործով կայացված դատական ակտը նախադատելի նշանակություն ունենալ քաղաքացիական գործի համար այն պարագայում, երբ քրեական գործով անձի մեղավորությունը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ըստ դիմողի՝ անմեղության կանխավարկածի երաշխիքը կարող է խախտվել նաև քրեական վարույթի ավարտից հետո. մասնավորապես, այն դեպքում, երբ այլ դատավարության շրջանակներում կայացված դատական ակտով՝ նախադատելիության ինստիտուտի կիրառմամբ, անձին նախկինում առաջադրված քրեական մեղադրանքի առարկան կազմող արարքը, ինչպես նաև դրա հիմքում ընկած փաստական հանգամանքները դիտարկվում են որպես տվյալ անձի կողմից կատարված և այլևս ապացուցման կարիք չունեցող։

Այսինքն, վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասում օրենսդրի կողմից սահմանված՝ «որոշակի արարքներ» ձևակերպումը չի պարունակում բավարար հստակ չափանիշներ՝ որոշելու, թե քրեական վարույթով կայացված դատական ակտերով հաստատված ո՞ր հանգամանքները կարող են այլ դատավարության շրջանակներում ունենալ նախադատելի նշանակություն, և ո՞ր հանգամանքները չեն կարող ունենալ այդպիսի նշանակություն, քանի որ դրանց հաստատումը ենթադրում է անձի մեղավորության վերաբերյալ եզրահանգման առկայություն:

Երեկ տեղեկացանք, որ Պատվական Հայրապետյանի անհատական դիմումով գործի քննությունը ՍԴ դատական կազմը մերժել է։ Ըստ ՍԴ դատական կազմի՝ դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 25.11.2026

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test