Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց տեքստը չի կարող դուրս գալ իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակից»․ Նիկոլ Փաշինյան aravot.am aravot.am

time
«Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց տեքստը չի կարող դուրս գալ իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակից»․ Նիկոլ Փաշինյան

«Ակտիվ քննարկումներ կանենք, Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, գաղափարները քննարկելու ենք, բայց լրամշակման արդյունքում նոր Սահմանադրության տեքստը չի կարող դուրս գալ իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակից»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հրապարակված նոր Սահմանադրության տեքստին։

«Այո, մենք պետք է լինենք ճկուն, լայնախոհ, հնարավորինս ներառական, բայց ի վերջո ներառականությունը բոլոր հնարավոր առաջարկները մի տեղ լցնելու հետ պետք չէ շփոթել։ Այսինքն՝ փաստաթուղթը պետք է ունենա որոշակի վեկտոր, և չի կարելի իր մեջ հակադիր պրոցեսներ ստեղծել»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ այս օրերին մոտ 400 հազար այցելու է ունեցել կայքը, որտեղ հրապարակված է Սահմանադրության նախագիծը։ «Ուզում եմ կոչ անել բոլոր քաղաքացիներին՝ ոչ միայն լսել հանրային գործիչներին, այդ թվում՝ և իշխանության, և ընդդիմության ներկայացուցիչներին, այլ նաև բացել և կարդալ նախագիծը»,- ասաց Գալյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test