Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանն ունենալու է 26 տոկոս բաժնեմաս, ամերիկյան կողմը՝ 74 տոկոս. Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ին armtimes.com armtimes.com

time
Հայաստանն ունենալու է 26 տոկոս բաժնեմաս, ամերիկյան կողմը՝ 74 տոկոս. Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ին

Կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորվել է ՀՀ կառավարության անունից «Թի Դի Սի Յու Էս Ինք.» (TDC US Inc.) ընկերության հետ կնքել բաժնետիրական համաձայնագիրը։

Ընկերությունում Հայաստանն ունենալու է 26 տոկոս բաժնեմաս, իսկ ամերիկյան կողմը՝ 74 տոկոս։

Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու 5 անդամից, որից երեքին նշանակելու է ամերիկյան, իսկ երկուսին՝ հայկական կողմը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում համաձայնագիրը կստորագրվի, ու ընկերությունը կգրանցվի Հայաստանում։

«Մեր անկախությունից ի վեր սա ամենամեծ տնտեսական նախագիծն է»,- ասել է նա։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը հոկտեմբերի 28-ին վավերացրել էր նաև ՀՀ Ազգային ժողովը ձայների 63 կողմ, 32 դեմ համամասնությամբ։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել էր ԹՐԻՓՓ ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test