Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մեր նպատակն է՝ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները չսահմանափակվեն. Սրբուհի Գալյանը՝ ՀՀ եւ Վրաստանի նախարարությունների 7-րդ իրավական ֆորումին aravot.am aravot.am

time
Մեր նպատակն է՝ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները չսահմանափակվեն. Սրբուհի Գալյանը՝ ՀՀ եւ Վրաստանի նախարարությունների 7-րդ իրավական ֆորումին

«Դեռևս թարմ են տպավորությունները՝ 6-րդ ֆորումի հետ կապված, երբ մեր գործընկերները հյուրընկալել էին մեզ Թբիլիսիում: Այդ քննարկման արդյունքներով են նախանշվել համագործակցության նոր հնարավորություններ»,- Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների 7-րդ իրավական ֆորումի բացմանն, ի թիվս այլնի, նշեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նա նաև հույս հայտնեց, որ ֆորումի 2 օրերի ընթացքում համագործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորություն կստեղծվի: Գալյանի խոսքով՝ հայ-վրացական ռազմավարական գործընկերության կարևորագույն բաղադրիչներից մեկը նաև արդարադատության ոլորտում համագործակցությունն է:

Նա անդրադարձավ նաև Սահմանադրության նոր նախագծի հրապարակմանը՝ նշելով, որ այն կատարելագործելու համար կարևոր է նաև հարևան երկրների փորձը: «Մեր նպատակն է՝ այնպես անել, որպեսզի մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները որևէ պարագայում չսահմանափակվեն, իհարկե, սահմանափակվեն միայն օրենսդրությամբ սահմանված ճանապարհով, և ճիշտ հակառակը՝ ընդլայնվեն: Սրանով է պայմանավորված, որ նոր Սահմանադրության տեքստում մի շարք իրավունքներ, որոնք այսօր գործող Սահմանադրության համատեքստում ունեն սոցիալական նշանակություն և համարվում են այլ սերնդի իրավունքներ, ներկայացվել են որպես հիմնարար իրավունքներ: Խոսքը առողջապահության, կրթության, աշխատանքի իրավունքների մասին է: Կարծում եմ՝ սա շատ կարևոր և առաջանցիկ քայլ է»:

Սրբուհի Գալյանը խոսեց նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման ուղղությամբ կատարվող աշխատանքների, հարկադիր ծառայության գործառույթների, պետությունների թվային փոխակերպումների և այլնի մասին:

Մանրամասն՝ տեսանյութում.

Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցչի ելույթից հետո, մինչ քննարկումը սկսելը՝ ֆորումի մասնակիցները խմբային լուսանկարվեցին:

Ֆորումն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test