2026-ի նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր սահմանադրության նախագծում քաղաքացիների իրավունքներին եւ քաղաքացիությանը վերաբերող հոդվածներում արմատական ու բավականին խնդրահարույց փոփոխություններ են նախատեսվել: Դրանցից մեկն այն է, որ եթե գործող մայր օրենքով բացարձակապես արգելվում է ՀՀ քաղաքացուն զրկել քաղաքացիությունից, ապա նոր նախագծով դատարաններին հնարավորություն է տրվում մարդուն զրկել քաղաքացիությունից։ Սա, իհարկե, կիրառվելու է միայն օրենքով սահմանված հատուկ դեպքերում՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար: Բայց միեւնույն է՝ ոչ մի երկրի սահմանադրությունում նման դրույթ չկա, եւ չի կարող մարդը զրկվել քաղաքացիությունից ու դառնալ քաղաքացիություն չունեցող՝ օդից կախված անձ։
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը սա անթույլատրելի է համարում, քանի որ վերացվում է կարեւոր սահմանադրական երաշխիքը: «Գործող սահմանադրության 47-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից»։ Այդ արգելքը չի պարունակում բացառություն՝ կախված անձի կատարած հանցագործությունից։ Նախագծի 24-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետը փոխում է հենց այս սկզբունքը՝ թույլատրելով քաղաքացիությունից զրկել որոշակի հանցագործությունների համար։ Այսպիսով՝ վերացվում է անձի իրավական կարգավիճակի կայունության առանձին սահմանադրական երաշխիքը։ Պարզ է, որ պետությունը պետք է քաղաքացուն պատասխանատվության ենթարկի նաեւ ամենածանր հանցագործության համար, բայց դա որեւէ կերպ չի կարող կապվել նրան քաղաքացիությունից զրկելու հետ: Հանցագործության ծանրությունն ինքնին չի կարող հիմնավորել անձի եւ պետության իրավական կապը հարկադրաբար խզելու անհրաժեշտությունը»,- ասում է Վարդան Պողոսյանը: Ստացվում է՝ քաղաքացին այլեւս պետության տերը չէ։ Նա վերածվում է կառավարվող մի սուբյեկտի, որին կարելի է լռեցնել, ընտրելու իրավունքից զրկել, անհնազանդության դեպքում ընդհանրապես ջնջել նրա անունը պետության գրանցամատյանից:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test