Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազության «գրենական ախորժակը»․ մեկ օրում՝ շուրջ 8,8 մլն դրամի գնում են արել armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազության «գրենական ախորժակը»․ մեկ օրում՝ շուրջ 8,8 մլն դրամի գնում են արել

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՀ դատախազությունը մեկ օրում շուրջ 8 մլն 778 հազար դրամի գրենական պիտույքներ է գնել։

ArmLur.am-ի ուսումնասիրած գնման պայմանագրերի համաձայն՝ դատախազությունը տարբեր ընկերությունների հետ նույն օրը կնքել է գրենական պիտույքների ձեռքբերման պայմանագրեր՝ հետևյալ արժեքներով․

• 1 134 000 դրամ, • 1 336 500 դրամ, • 572 400 դրամ, • 5 532 250 դրամ, • 203 160 դրամ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազության «գրենական ախորժակը»․ մեկ օրում՝ շուրջ 8,8 մլն դրամի գնում են արել

ArmLur.am-ը ARLIS-ում հրապարակված փաստաթղթից տեղեկացավ, որ ՀՀ դատախազության հաստիքների առավելագույն թիվը 746 է։ Ստացվում է՝ նույնիսկ բոլոր հաստիքները համալրված լինելու դեպքում մեկ աշխատակցի հաշվով շուրջ 11 767 դրամի գրենական պիտույք է գնվել ընդամենը մեկ օրում։ Թե ինչ ծավալի գրագրություն է սպասվում դատախազությունում, դժվար է կանխատեսել, բայց դատելով գնումների ծավալից՝ համակարգում առնվազն գրիչների ու թղթի պակաս չի զգացվի։

Մնում է հուսալ, որ դատախազությունը նույն առատաձեռնությամբ ժամանակ ու ջանք կհատկացնի նաև աղմկահարույց քրեական գործերի բացահայտմանը։ Համենայնդեպս քրեական աստիճանակարգ ունեցողները տուն են ուղարկվում, մարդասպանները հասցնում են փախչել, միայն ընդդիմադիր գործիչներն են դատախազության պատժիչ ուշադրության կենտրոնում:

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test